ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններից առաջ Հայաստանի իշխանությունները մտածում են իշխող ուժի ռեբրեդինգի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ հայտարարված, բայց դեռ չհաստատված արտահերթ ընտրություններից երկուսուկես ամիս առաջ Հայաստանի իշխանությունները, ըստ ամենայնի, որոշում են կայացրել ռեբրեդինգի ենթարկել իշխող «Իմ քայլ»-ը դաշինքը: Ինչպես ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր գործընկերներից մեկը, խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ամենայն հավանականությամբ, իշխող ուժը ընտրություններ կգնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվան տակ: Այդ կուսակցությունը հիմնադրել է Փաշինյանը:

Հատկանշական է, որ «Իմ քայլը» դաշինք է միայն ֆորմալ առումով, և դրանում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չկան: Ուղղակի 2018 թվականի ընտրություններում մի երգ էր շրջանառվում Գյումրիից դեպի երկրի մայրաքաղաք Փաշինյանի քարոզարշավի մեկնարկի մասին, որն ավարտվեց «թավշյա հեղափոխությամբ»: Այժմ, ընտրողների աջակցության զգալի անկման պայմաններում, որը պատերազմում կրած պարտությունից հետո էլ ավելի է աճել, իշխանությունները մտածել են փոխել ներկայիս իշխող ուժի անունը հույս ունենալով, որ դա կօգնի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ավելի շատ ձայներ հավաքել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular