ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հայտարարել է իր մոտալուրտ հրաժարականի մասին. «ինչպե՞ս կարելի է վստահել նրան, լպրծու՛ն սողուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
regnum.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը հրաժարական կտա հանրապետությունում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, լայն արձագանք է առաջացրել համացանցային հանրության շրջանում: Քաղաքացիներն իրենց մեկնաբանություններն են թողնում Facebook սոցիալական ցանցում:
 
«Փորձը ավարտվեց: Հաջորդ անգամ քիչ ցատկոտեք փողոցում», - գրել է Ilja A-ն:
 
Շատ օգտատերեր եկել են այն եզրակացության, որ Փաշինյանի հրաժարականը բավարար միջոց չէ Հայաստանի հետ իր արածներից հետո: Մարդիկ նշում են, որ այս քաղաքական գործիչը դաս էր Հայաստանի համար, ըստ որի էլ ապացուցվեց, որ հակառուսական «հեղափոխությունները» երկիրը չեն տանում դեպի բարեկեցություն:
 
«Ինչքան են ներկայումս մանրացել կառավարիչները: Պատերազմում պարտվելուց հետո նա պարզապես պետք է հրաժարական տար», - գրել է Գենադի Բ.-ն:
 
Որոշ օգտատերեր նշել են, որ Փաշինյանը չափազանց խորամանկ քաղաքական գործիչ է: Շատերն են համոզված, որ նրա խոսքերին չի կարելի վստահել, և շուտով նա կփոխի իր խոսքը այնպես, որը ձեռնտու լինի իրեն:
 
«Այսօր Նիկոլը մի բան է ասում, իսկ վաղը կասի ճիշտ հակառակը: Ինչպե՞ս կարելի է վստահել նրա խոսքերին: Այս մարդը պատիվ ու խիղճ չունի: Լպրծուն սողուն», - գրել է Նատալյա Ի.-ն:
 
Ոմանք նշում են, որ Հայաստանում քաղաքական համակարգն է հիմքից փտած: Քաղաքացիները վստահ են, որ շուտով կավարտվի դեպի Ռուսաստան ժամանակավոր շրջադարձը, և հայկական էլիտան կրկին հայացքը կուղղի դեպի Արևմուտք՝ ամբողջովին մոռանալով Լեռնային Ղարաբաղի դասերի մասին:
 
«Հայաստանում կա՞ գոնե մեկ նորմալ քաղաքական գործիչ: Բոլորը արկածախնդիրներ են: Այս պահին նրանք թեքվել են դեպի Ռուսաստան, բայց վաղը նրանք նորից կշրջվեն դեպի ՆԱՏՕ կամ ԵՄ», - ենթադրել է Լեոն Ս.-ն:
 
Մի շարք օգտատերեր էլ կարծում են, որ Փաշինյանը, ըստ էության, Հայաստանում վարում է այն քաղաքականությունը, որը նա պատրաստվում էր վարել հենց սկզբից, ուստի նրա հեռանալու պատճառը պարզապես հանրապետությունը փլուզելու հետագա ծրագրերի բացակայությունն է:
 
«Մավրն արել է իր կեղտոտ գործը, մավրի հեռանալու ժամանակն է: Իսկ ոնց էր նա բղավում, խոստումներ տալիս, երբ հեղափոխություն էր խաղում», - հիշեցրել է Զեմֆիրա Ի-ն:
 
Կան նաև այնպիսի օգտատերեր, որոնք կոչ են անում ՀՀ քաղաքացիներին ուշադրություն դարձնել այն փաստին, որ անգամ Փաշինյանի հեռանալուց հետո նրանց կյանքը հրաշքով չի փոխվի դեպի լավը:
 
«Հայաստանը հավատում է, որ Փաշինյանի հրաժարականով ամեն ինչ կփոխվի: Ոչինչ չի փոխվի: Նրանք նստելու են նույն Ռուսաստանից ստացվող սուբսիդիաների վրա, որպեսզի հանկարծ չընկնեն Եվրամիություն կամ ՆԱՏՕ», - կարծիք է հայտնել Azer Q-ն:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular