ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում քննարկվում է երկրի ցամաքային սահմանների բացման հնարավորությունը արտասահմանցիների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ekhokavkaza.com-ը գրում է, որ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան լրագրողներին հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը քննարկում է օտարերկրյա քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման հնարավորությունը:
 
«Հիմնականը, որը կարող է ապահովագրել լարիի փոխարժեքի հետագա տատանումները, տնտեսության արագ վերականգնումն է: Գիտեք, որ մենք գործնականում վերացրել ենք զբոսաշրջության նկատմամբ հիմնական սահմանափակումները: Ընթացքի մեջ են պատվաստումները, որոնք կխոչընդոտեն կորոնավիրուսի երրորդ ալիքի առաջացումը: Զբոսաշրջությունը երկրին լրացուցիչ արժույթ կբերի: Այժմ մենք արդեն քննարկում ենք, թե ինչ պայմաններով կկարողանանք բացել ցամաքային սահմանները, և դա լավ աճ կլինի մեր ֆինանսական շուկայում», - ասել է Տուրնավան:
 
Ըստ «Նովոստի-Գրուզիա» պարբերականի` Վրաստանում զբոսաշրջության ոլորտը առավելագույնս է տուժել կորոնավիրուսային համաճարակից: 2019 թվականին երկիրը զբոսաշրջությունը ռեկորդ է սահմանել. միջազգային զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 9,3 միլիոնը, իսկ այդ ճյուղից եկամուտները կազմել է 3,3 միլիարդ դոլար: Բայց 2020 թվականին, համաճարակի, լոկդաունի և փակ սահմանների պատճառով, զբոսաշրջության ճյուղը գրեթե ամբողջությամբ դադարեցրել է իր աշխատանքը: Եկամուտները 2020 թվականին իջել են մինչև 427,7 հազար ԱՄՆ դոլարի, երկիր է են այցելել 1,7 միլիոն արտասահմանցի:
 
ԵՄ երկրների, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Թուրքիայի, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, ԱՄՆ-ի, Բահրեյնի, Թուրքմենստանի, Քաթարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիներն ու բնակիչները արդեն կարող են Վրաստան այցելել՝ բացասական PCR թեստի արդյունք ներկայացնելով:
 
Փետրվարի 1-ից կարող են երկիր մուտք գործել նաև բոլոր այն օտարերկրացիները, ովքեր անցել են ցանկացած տեսակի պատվաստանյութերով COVID-19- ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը: Վերացվել են նաև միջազգային կանոնավոր թռիչքների սահմանափակումները: Մի քանի ավիաընկերություններ արդեն իսկ վերսկսել են չվերթները դեպի Վրաստան:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular