ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի են գնում միայն փողատերերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արագածոտնի մարզից «Փաստի» աղբյուրները հայտնում են, որ օրերս նախկին մարզպետ, ներկայում մարզի ՀՀԿ կառույցը ղեկավարող Սարգիս Սահակյանը հավաքել է մարզի հանրապետականներին և տարօրինակ, սակայն Հայաստանի համար միգուցե օրինաչափ հայտարարություն է արել: Նա նշել է, որ շուտով ՀՀԿ–ին է ներկայացնելու մարզում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ ընտրությունների թեկնածուների ցանկը, և պարտադիր է, որ այդ ցանկում ընդգրկված լինեն միայն փողատերերը, մարդիկ, ովքեր լավ փող «կթափեն» և ցանկալի արդյունք կապահովեն ՀՀԿ–ի համար: 
Սահակյանն ասել է, որ արդեն այդպիսի ութ հոգանոց ցուցակ ունի:
Փաստորեն` հեղինակություն վայելելն ու հանրության շրջանում անբասիր անունը այդքան էլ լավ վաճառվող «ապրանք» չեն մեր օրերում և բազմաթիվ արժանավորներ դուրս են մնում երկրի կառավարումից բացառապես փող չունենալու պատճառով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular