ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարոզչության ընթացքում հնարավոր է վարչական ռեսուրսի կիրառում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ 83 կողմ ձայնով ընդունվել է, որ  Ընտրական օրենսգիրքը փոփոխվում է, որով վերացվում է ռեյտինգային ընտրակարգը և ներդրվում է փակ համամասնական ցուցակներով ընտրակարգը: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի հետ։

—Պարոն Կիրակոսյան, ո՞րն է ձեր կարծիքը փակ համամասնական ընտրակարգի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ հնչում են տեսակետներ, որ դա կտանի միակուսակցական համակարգի ձևավորման:

— Ես չեմ կարծում, որ դա կարող է տանել միակուսակցականի, խնդիրը ավելի շատ կայուն մեծամասնությունն է , որով, եթե որևէ ուժ չի հավաքում խորհրդարանի տեղերի գոնե 50 տոկոսը և օրենքով սահմանված ընդամենը 6-օրյա ժամկետում չի ձևավորվում այնպիսի կոալիցիա, որը գումարային կունենա 50 տոկոս մանդատներ, տեղի է ունենում ԱԺ ընտրությունների երկրորդ փուլ:  Այդ իմաստով, ինչ վերաբերում է նրան, որ ռեյտնիգայինը ընտրակարգը փոխարինվում է համամասնականով, դա իրականում կարևոր է, որովհետև այն ձայն հավաքելու մեխանիզմները կքչանան, այսինքն առանձին մարդկանց ազդեցությունը կքչանա տեղերում և ավելի շատ կնպաստի կուսակցական համակարգի ձևավորմանը։ Այդ իմաստով որևէ խնդիր չեմ տեսնում։

—Ի՞նչ կտա պարզ համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը:

— Իրականում շատ դժվար հարց եք տալիս, առանձնապես ոչ մի բան չի տա, իրականում միայն դրանով չի պայմանավորված և հիմնական խնդիրը, որ մենք այս ընտրություններում կունենանք և նախորդ ընտրություններում էլ այդ խնդիրը ունեցել ենք, դա հավասար պայմաններն է քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումից` մի կողմից, իսկ մյուս կողմից հնարավորությունները մամուլին ներգրավվելու այդ քարոզչության մեջ, բոլորի կողմից հավասար ձևով։ Այստեղ մենք միշտ խնդիրներ ենք ունեցել և կարծում եմ՝ այս անգամ էլ կունենանք։ Առավել ևս հիմա, երբ սոցիալական ցանցերի խնդիրը կա, որտեղ հնարավորություններ կան գովազդի միջոցով քարոզչություն անելու, ֆեյքերի միջոցով քարոզչություն անելու։ Իսկ ընտրակարգով էական ոչինչ չի լինի։

—Նշվում է, որ Ըտրական օրենսգրքի փոփոխությունը վերաբերելու է միայն ընտրակարգի փոփոխությանը, իսկ մնացած փոփոխությունները հետաձգվում են: Սա ճի՞շտ մոտեցում եք համարում:

— Կարծում եմ  այո, որովեհետև այս ամենը շատ ուշացվեց։ Ուրիշ հարց է, որ այդ ամենը ավելի շուտ արվեր, իսկ այս փուլում կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular