ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր ձուն ունի ոսկու գին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը օրեր առաջ հայտարարել և վստահեցրել էր, որ ձվի գինը կիջնի քանի որ տնտեսվարող սուբյեկտները մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն։ Սակայն բացի այն, որ ձվի գինը մի քանի անգամ բազմապատկվել է, նաև մի շարք խանութներում և սուպերմարկետներում ձվի դեֆիցիտ է։ Նախօրեին ձվի գինը հասել էր 120 դրամի, իսկ այսօր արդեն 200 դրամից պակաս ձու գտնել հնարավոր չէ։ Թանկացումների վերաբերալ Ֆեյսբուքյան ուսումնասիրությունների արդյունքում 1or.am կայքը ներկայացնում է հասարակության արձագանքներին։

Սուրեն Փարսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ձու ներկրող. ի՞նչ փոփոխություններ են եղել ձվի շուկայում վերջին տարիներին
Հայաստանում «հավի ձվի» ապրանքային շուկայում առավել խոշոր ծավալներ ունեն 4 ընկերություններ՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն և «Լուսակերտ» ՍՊԸ-ն:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին սպառվել է 726.8 մլն ձու, 2019 թվականին՝ 720.6 մլն ձու, իսկ 2020 թվականին՝ 754.6 մլն ձու: Ձվի սպառումը կտրուկ տատանվում է Սուրբ Զատիկի և Ամանորի նախօրեին, երբ սպառման ծավալներն ավելանում են 5-10 անգամ։ Այդ ժամանակահատվածում հավի ձու արտադրող ընկերությունները նաև ձու են ներկրում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից։ Նկատի ունենալով տարվա ընթացքում սպառման ծավալների այդպիսի կտրուկ տատանումները և արտահանման բացակայությունը՝ ձու արտադրող ընկերություններն իրենց արտադրական հզորությունները հաշվարկում են ոչ թե նախատոնական օրերի պահանջարկով, այլ միջին օրականով։ Հակառակ դեպքում՝ տարվա մյուս օրերին ձվի գերարտադրություն կլինի։
Ձվի արտադրությունը նախնական փուլը` ճտի արտադրությունը կամ ձեռքբերումն է, որը պահվում է մինչև 20 շաբաթ: Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետություն ճտի ներկրման վիճակագրական տվյալները:
Ներկայացված աղյուսակից պարզ է դառնում, որ ճտի ներկրման աշխարհագրության մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, եթե 2018 թվականին ճուտ ավելի շատ ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից, ապա արդեն 2019 թվականին ճտի ներկրման գերակշիռ մասը տեղի է ունեցել Վրաստանից: Հատկանշական է, որ 2000-ականներին Հայաստանն ինքն էր ձու և ճուտ արտահանում դեպի Վրաստան, իսկ այժմ արտահանող երկրից դարձել է ներկրող երկիր։
Հաջորդ կարևոր գործոնը ձվի արտադրության մեջ հավին տրվող կերի բաղադրիչներն են: Հարկ է նշել, որ հավի կերը բաղկացած է ցորենից, եգիպտացորենից, սոյայի և արևածաղկի քուսպից: Հավի կերը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Ուկրաինայից: Ընդ որում, ձու արտադրող խոշոր ընկերությունները ինքնուրույն են ներմուծում հավի կեր, մինչդեռ փոքրերը ձեռք են բերում այն այլ ներմուծողներից: Հետևաբար, կերի համադրությունը տարբեր ընկերությունների մոտ տարբեր է, ինչն էական ազդեցություն է ունենում ձվի ինքնարժեքի վրա:
Անդրադառնալով ձվի շուկայում տիրող վերջին զարգացումներին՝ հարկ է նշել, որ 2021 թվականի մարտի վերջին տասնօրյակում նկատվում է ձվի դեֆիցիտ և գների բարձրացում, մասնավորապես՝ փոքր չափի մեկ ձուն վաճառվում է 75 դրամով, միջինը՝ 86, իսկ մեծ չափի ձուն՝ 100 դրամով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար ամսին ձվի գինն աճել է 26.4%-ով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Եթե 2018 թվականին ձվի արժեքը կազմում էր 40 դրամ, 2021 թվականին վերջինիս գինը հասել է միջինում 80 դրամի: Հարկ է նշել, որ ամենացածր գինը ձուն ունեցել է 2019 թվականի հունվար ամսին՝ 30 դրամ: Բացի այդ, պետք է նշել, որ առաջին տեսակի ձուն (փոքր), որը կազմում է ձվի շուկայի մոտ 65%-ը, սովորաբար մտնում է խանութ 58–60 դրամով և վերավաճառվում 68–75 դրամով:
Ձվի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները ձվի շուկայում առաջացող պակասուրդը և գների շեշտակի բարձրացումը բացատրում են մի քանի գործոններով։
Դրանցից առաջինը, խոշոր տնտեսվարողների անցումն է կենտրոնացված մատակարարման, որի արդյունքում միջնորդ օղակները դուրս են մնացել մատակարարման շղթայից: Վերջիններս մեծ քանակությամբ ձու ձեռք են բերում սուպերմարկետներից, այնուհետև վերավաճառում փոքր խանութներում: Փոքր խանութները, իրենց հերթին, օգտվում են սպառողների շրջանում առաջացած խուճապից և վերահսկողության բացակայությունից: Արդյունքում՝ ձվի շուկայում ստեղծվել է իրավիճակ, երբ սուպերմարկետներն արտադրանքը վաճառում են մեկ գնով, իսկ փոքր խանութները՝ այլ գնով, ինչին էլ գումարվում է սպառողների խուճապը և լրացուցիչ գնումները:
Որպես երկրորդ պատճառ նշվում է հավի կերի և էներգակիրների գների բարձրացմամբ պայմանավորված ձվի թանկացումը, որի պարագայում 2020 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2021 թվականի փետրվար ամիս ընկած ժամանակահատվածում ձվի գինը թանկացել է 20%-ով: Հիշեցնենք նաև, որ հիմնականում բիզնեսի համար 2020 թվականի հուլիս 19-ից 6 տոկոսով թանկացավ բնական գազի սակագինը, իսկ 2021 թվականի փետրվարի 1-ից 8 տոկոսով բարձրացավ նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Անշուշտ, դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը ևս իր ազդեցությունը թողեց ներկրվող կերերի և ճտերի գների վրա։
Պատճառներից երրորդը կորոնավիրուսային համավարակով և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով սահմանների փակ լինելն է, որի արդյունքում ճտերի ներկրումը սեպտեմբեր ամսից հետաձգվել և իրականացվել է միայն նոյեմբեր ամսին։ Նաև դրանով է պայմանավորված, որ 2021 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ընտանի թռչունների թարմ կամ պաղեցված միս 714.7 տոննայի չափով, որը նվազել է 2020 թվականի հունվար ամսվա համեմատ 19.9%-ով (2020թ.-ի հունվարին՝ 891.9 տոննա)։
Այնուամենայնիվ, ձվի թանկացման հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուր տարի գարնանը՝ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ խանութներում և սուպերմարկետներում ստեղծվում է արհեստական իրարանցում ձվի շուրջ, որի շրջանակներում կտրուկ բարձրանում է վերոնշյալ արտադրանքի գինը՝ ապահովելով գերշահույթ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար:


ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան»։

Ահարոն Վարդանյանն իր էջում անդրադարձել է թանկացումներին․ ««Ձեթը թանկացել է, մարդիկ հնարավոր է հիասթափվեն էս իշխանությունից», «շաքարավազը թանկացել է, մարդիկ միգուցե դժգոհեն էս իշխանությունից», «ձու չկա երկրում, մարդիկ կարող են զզվել ու հիասթափվել էս իշխանությունից» և այլն և այլն։
Ա՛յ ձեր ցավը տանեմ ,ա՛յ ձեր հոգուն ղուրբան, Արցախը չկա, 5000 տղերքը չկան, մի քանի հարյուր գերիներ կան, Հայրենիքն է կործանման եզրին, դուք պետք է ձեթի, շաքարավազի, ձվի ու տենց բաների գներից դժգոհե՞ք ու հիասթափվե՞ք էս իշխանությունից, հա՞»։

Ռուբեն Մեհրաբյանը գրել է․ « Շտապ հաղորդագրություն»

«Ձվի բառիգ եւ ձվի կավատ եղբայրնե՜ր։
Ողջունում ենք ձեր՝ ձվերի հիմնահատակ վերացման փայլուն կայծակնային օպերացիան։
Այլեւս ոչ մի ձու՝ մեզ մերժողներին։
Մենք բոլորս ձու ենք։
Առա՜ջ, դեպի Ռուսաստանի ձվերի հետ մեր չեղած ձվերի միասնական ձվեր։
Ուռա, տավարիշչի։
Անհավկիթ, անձու Հա-յաս-տա՜ն։
Բոլոր կավատները եւ բառիգները՝ մեր եղբայրներն են։
Պուծին, պամագի, վեկ վոլի նե վիդած, ի շտոբ յա սդոխ, չա չա չա»։
«Հրայրի դուքյան» իրավաբանական ՍՊԸ
«Բազազ Վարդազարով ի դռուզյա» աստղագուշակների ծառայություն
«Դեղնատռուսիկ իսքյանդար» սպիտակ փոշու արտադրամաս
«Կարմրատռուսիկ տռճիկ» ազգային պարերի ակումբ
«Անտռուսիկ մտահոգ» ավանդապաշտների միություն
«Սոռեսից տառապյալ եթիմներ» մտահոգ շարժում
«Կատաղած բշկուլ» իրավապաշտպան կազմակերպություն
«Մասանդռայի պաշտպաններ»էքստրեմալ իրավա-անասնաբուծության ակումբ
ՏՄՊՊՀ ՄՄԶ ՊՊԶ իքիբիր ՍՊԸ
«Ակցիզ խփեմ ձվերիդ էժանով" տնտեսական հեղափոխության գրասենյակ
«Հավերի աբորտ» Ռազմիկ Աբորտիչի անվան առողջարան
«Աքլորի ապահովիչ-էնտուզիաստներ»Եվրասիական ինտեգրացիայի աջակցման ասոցիացիա»։

Զոհրապ Եգանյանն էլ գրել է, որ երկրում ձու չկա․ «Ձու չկա երկրում, «ապրեք» տնտեսվարողներ, «ապրեք» ոլորտի պատասխանատուներ, «ապրեք» ոչ ճկուն կառավարիչներ: Ամեն ինչ արեք, որ մարդիկ զզվեն»։

Կարեն Քոչարյանը ևս մեկնաբանել է երկրում ստեղծված ձվի դեֆիցիտը․ «Զատիկին քաղաքում ձու չկա: Ես ձեր պահած պետության ...»։

Երվանդ Վարոսյանն էլ իր էջում գրել է․ «Ձուն նախկիններից մնացած անպետք մթերք էր»։

Նարինե Ղուկասյանը գրել է․ «Զատկի օրով՝ ձվի դեֆիցիտ ու նման թանկացում ձու արտադրող, ներկրող ընկերություններ, հարամ լինի ձեր վաստակածն ու բիզնեսը։
Դուք, իրավունք չունեք այս հողում ապրելու։»

Արմեն Աշոտյանն էլ գրել է․ «Օրինաչափ է, երբ մի ամբողջ ազգի աքլորից հավ են սարքում, ու երկրում ձվի պակասուրդ է առաջանում։»

Չնայած, որ մի քանի օր առաջ վստահեցրել էին, որ ձվի գինը Զատիկի նախօրեին կիջնի, բայց, փաստորեն, մի քանի անգամ ավելացել է, իսկ թերևս տնտեսական մրցակցության հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել՝ 7 խոշոր թռչնաֆաբրիկաների նկատմամբ, բայց միայն 90 օրում պետք է պարզեն, թե ձվի գինն արդարացի է բարձրացել, թե հակամրցակցային խաղեր կան: Ձվի աննախադեպ թանկացումը պայմանավորված է օրվա խորհուրդով և 90 օր հետո ձուն հավանաբար ներկայիս գները չի ունենա։

Սա ևս մեկ ապացույց է, իշխանության որդեգրած այն քաղաքականության, որ նրանց բոլոր խոսքերը մնում են օդում կախված և բացի այն, որ նրանք մինչ օրս որևէ խոստում չեն կատարել, և ոչ միայն իրենց խոստումը չեն կատարել, այլ արել են ճիշտ հակառակը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular