2021թ. մարտին Թուրքիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2021-ի մարտին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42.2 տոկոսով: Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ մարտի արտահանման ծավալները, որոնք գումարային արտահայտմամբ կազմել են 18 մլրդ 985 մլն դոլար, այդ երկրի պատմության մեջ բոլոր ժամանակների համար ամենաբարձր ցուցանիշն է:
Փեքջանի ներկայացրած տվյալների համաձայն՝ մարտին 25.8 տոկոսով աճել է նաև ներմուծումը։ Թուրքիա է ներմուծվել ընդհանուր առմամբ 23 մլրդ 679 մլն դոլարի ապրանք։
Նախարարը հայտնել է, որ արտաքին առևտրի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համամեատ նվազել է 14.2 տոկոսով` հասնելով 4.7 մլրդ դոլարի:
Տարվա առաջին եռամսյակում Թուրքիա ներմուծման ծավալներն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.7 տոկոսով՝ կազմելով 61 մլրդ դոլար, իսկ արտահանման ծավալները աճել են 17.3 տոկոսով (50 մլրդ դոլար): Նրա խոսքով, առաջին եռամսյակում գրանցված այս ցուցանիշը իր երկրի բոլոր ժամանակների համար ամենաբարձրն է: