ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համամասնականով Փաշինյանը իրեն ավելի հլու–հնազանդ ուսապարկերի հավաքածու կհավաքի. Արթուր Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փակ համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը իշխանություններին ձեռնտու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով ապրիլի 1–ին խորհրդարանի կողմից ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով հանվեց ռեյտինգային ընտրակարգը եւ ներդրվեց փակ համամասնականը։

«Պարզ է, որ վարչապետն ու իր քաղաքական խմբակը փորձում են ամեն ինչ անել, որպեսզի առավելություն ստանան մյուս քաղաքական ուժերի նկատմամբ, ինչպես որ ինքն արեց 2018թ.–ին, որովհետեւ միայն ինքը գիտեր ընտրությունների օրը, մնացածը չգիտին, այդ նույն շղթայի մի օղակն է դատական իշխանության ուզուրպացիայի իրեն ենթարկելու փորձերը, ՏԻՄ–երում ղեկավարներ նշանակելը, պետական միջոցներով քարոզարշավ կազմակերպելը՝ ինչ տեղի ունեցավ, երբ Արմավիրի մարզում վարչապետը հայտարարեց, որ գյուղերից մեկում ասֆալտ են անելու։ Սա ի՞նչ է, եթե ոչ ընտրակաշառք, որի  դեմ ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր, բայց իշխանավոր Փաշինյանը որոշել այդ արսենալը օգտագործել։ Փակ համամասնականը թույլ է տալիս վարչապետին իրեն ավելի լոյալ մարդկանց անցկացնել խորհրդարան, իսկ եթե ռեյտինգային լիներ, եւ  որեւէ մարդ շատ ձայն հավաքեր, այդ դեպքում  շատ դժվար կլիներ ասել՝ դիմումդ գրի, մի անցի խորհրդարան, այս դեպքում ինքն իրեն ավելի հլու–հնազանդ ուսապարկերի հավաքածու կհավաքի»,– ասաց Արթուր Խաչատրյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular