ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի թիմի համար իշխանության կորուստը հավասարազոր է կյանքի կորստյան հետ». Արմեն Մանվելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
news-front.info-ն գրում է, որ Արմեն Մանվելյանի հետ Հայաստանի արդի նորություններն են քննարկվել «Իրականում» հաղորդման ստուդիայում:
 
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, միջազգային անվտանգության և էներգետիկ աշխարհաքաղաքականության փորձագետը, խոսելով Հայաստանում ընտրությունների մասին, շեշտել է, որ ներկայիս Վազգեն Մանուկյանի գլխավորած ընդդիմությունը այն կարծիքին է, որ պետք է լինեն ընտրություններ, բայց առանց Փաշինյանի, նրանք կարծում են, որ պետք է լինի նոր ժամանակավոր վարչապետ, որի նպատակը կլինի նոր արդար ընտրությունների անց կացնելը:
 
«Եթե այդ սցենարը չաշխատի, ապա ընդդիմությունը կտրոհվի, իսկ ընդհանրապես ամենակարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Փաշինյանի օրոք ընտրություններ կլինեն», - ասել է փորձագետը:
 
Ըստ Արմեն Մանվելյանի` Փաշինյանը հասկանում է, որ իշխանություն լինելը իր համար գոյատևելու հնարավորություն է, քանի որ իշխանության կորստից հետո ոչ միայն կսկսվեն դատական հետապնդումներ, այլ նաև հնարավոր են իրական հաշվեհարդարներ, և այդ իսկ պատճառով նրա նպատակն է ամեն գնով մնալ իշխանություն:
 
«Նրանք, ովքեր Փաշինյանին բերել են իշխանության, թելադրում են նաև խաղի հետագա սցենարը, և Թուրքիայի հետ սիրախաղը սցենարի մի մասն է: Շատերն են սպասում, որ Էրդողան կասի, որ պետք է մոռանալ ամեն ինչ և սկսել մաքուր թղթից: Դա վտանգավոր է, բոլորն են հասկանում, որ Փաշինյանի իշխանության ներքո, եթե Հայաստանը դռներ բացի դեպի Թուրքիա, ապա նրա տնտեսությունը կփլուզվի»,- եզրափակել է փորձագետը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular