ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանն ու Թուրքիան Կովկասում ստեղծել են միություն ընդդեմ Եվրոպայի». Կոբախիձե

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
informing.ru-ն գրում է, որ Qantara.de-ին տված իր հարցազրույցում վրացի հայտնի պատմաբան Բեկա Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ ղեկավարության կողմից քաղաքական կամքի բացակայությունը և հակամարտությունները լուծելու պատրաստակամությունը հանգեցրել են ծայրաստիճան վտանգավոր իրավիճակի Կովկասում, Ռուսաստանը և Թուրքիան, չնայած բարեկամական հարաբերությունների մեջ չեն, բայց միավորվել և դաշինք են կազմել ընդդեմ Արևմուտքի, ընդդեմ Եվրոպայի:
 
Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը պաշտոնապես ավարտվել է անցյալ տարվա նոյեմբերին, բայց տարածաշրջանում խաղաղություն հաստատվելուց խոսելը դեռ շուտ է: Բազմաթիվ քաղաքական խաղացողներ են հայտնվել ասպարեզում, և յուրաքանչյուրն իր նպատակն ունի; Ակտիվ են Թուրքիան և Ռուսաստանը, Իրանը նույնպես շահեր ունի տարածաշրջանում, իսկ ԵՄ-ն, ընդգծել է Կոբախիձեն, կողքին է, և նրա այս պասիվությունը հիասթափեցրել է նույնիսկ արևմտամետներին:
 
«Այն հայերը, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սատարել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա արևմտամետ կուրսինը, ներկայումս հիասթափված են ԵՄ-ից: Կովկասի ներկայիս իրավիճակը վտանգավոր է: Մի կողմից, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում նշմարվում է մրցակցություն, մյուս կողմից, նրանք միասին դաշինք են ստեղծել ընդդեմ Եվրոպայի, և ընդդեմ Արևմուտքի», - ասել է նա:
 
Պատմաբանը նաև հիշեցրել է, որ 1920-1921 թվականներին ԽՍՀՄ-ը և Թուրքիան եղել են աշխարհաքաղաքական մրցակիցներ, և երբ Եվրոպան շրջափակում է մտցրել, նրանք մոռացել են իրենց տարաձայնությունները և միավորվել իրենց երկրների գոյատևումն ապահովելու համար:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular