ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմի օրերն են անցնում Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ
russkiymir.ru-ն գրում է, որ ապրիլի 2-ից սկսվել են Ղրիմի օրերը Հայաստանի մայրաքաղաքում: Դրանք բացվել են նկարչուհի Նատալյա Օվչիննիկովայի ցուցահանդեսով:
 
«Հայաստանը և Ղրիմը․ հանդիպում իմ սրտում» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է է Մոսկվայի տանը: Կազմակերպիչը «Ղրիմի ընկերներ» ակումբն է: Ակումբը գլխավորող Հայկ Բաբուխանյանի խոսքով` Ղրիմում հայկական հետքը հստակ է երևում: Նա կասկած չունի, որ այս միջոցառումը էլ ավելի կամրապնդի բարեկամությունը Հայաստանի և Ղրիմի միջև: Ղրիմի օրեր ծրագիրը ներառում է բազմաթիվ միջոցառումներ: Ակումբի ղեկավարը հույս է հայտնել, որ հայ հասարակությունը կարձագանքի և ակտիվորեն կմասնակցի դրանց:
Նատալյա Օվչիննիկովան աշխատում է ջրաներկով: Ցուցահանդեսում վերջին հինգ տարվա ընթացքում ստեղծված նրա աշխատանքներն են ներկայացված:
 
Նկարչի ստեղծագործություններում Ղրիմի և Հայաստանի թեմաներն անընդհատ համընկնում են: Շատ տեղ են զբաղեցնում ռուսական բնապատկերները, հատկապես այնտեղ, որտեղ մարդու կյանքը ներդաշնակորեն միահյուսվում է բնության հետ: Օվչիննիկովայի ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի կեսերը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular