ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակունցը հայտնել է՝ երբ Փաշինյանը հրաժարական կտա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիրը» մայիսից շուտ նախընտրական ցուցակ չի կազմելու։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Ինձ համար առնվազն ակնհայտ է՝ ով է լինելու ցուցակի առաջին համարը, սակայն վերջնական որոշումը կայացնելու է ՔՊ–ն։ Իսկ ցուցակի ընդհանուր կազմին մայիսից շուտ չենք անդրադառնալու, այսինքն` անդրադառնալու ենք այդ ժամանակ, երբ նաև մեխանիզմը կմշակենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը»,–ասաց Մակունցը։

Նրա խոսքով` չի բացառվում նաև, որ նոր անուններ կլինեն ցուցակում։

Անդրադառնալով իրենց շանսերին` Մակունցը նշեց, որ իրենց վարկանիշը բարձր է, սակայն ամեն ինչ կերևա ընտրությունների արդյունքներով։

Հարցին, թե վարչապետի հրաժարականի օրը որոշվա՞ծ է` Մակունցը պատասխանեց, թե դեռ ոչ, սակայն դա ապրիլի վերջին կլինի, չնայած այդ թեմայով քննարկում չի եղել։

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։ ԱԺ–ն, սակայն, ապրիլի 1-ին հաստատեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular