ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օնիկ Գասպարյանի գործով Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի հերթական միջնորդությունը մերժվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին` Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ նիստը կայացել է ապրիլի 2-ին, որի ժամանակ 2 միջնորդություն է քննարկվել։ Բացի վերոհիշյալ միջնորդությունից, դատարանը քննել է նաև հայցվոր կողմի միջնորդությունը, որով կողմը խնդրել է հայցի ապահովման միջոց ձեռնարկել։ Այսինքն` դատարանը մերժել է ճանաչել իրավահարաբերության բացակայությունը, որով Գասպարյանն աշխատանքից ազատվել է վարչապետի առաջարկությամբ, բայց առանց ՀՀ նախագահի կողմից վարչական ակտի ընդունման։

Նշվում է նաև, որ այս որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Հիշեցնենք` մարտի 29-ին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է Փաշինյանի ներկայացուցչի` Գասպարյանի գործը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։

Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում էր ստացել, որի առնչությամբ անմիջապես քննարկում էր կազմակերպվել: Դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

ԲԴԽ–ն այդ դիմումի պատճենն ուղարկել էր դատախազություն, որն էլ քրեական ոստիկանությանն էր այն փոխանցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular