«Հայաստանում բավականին ակտիվ աշխատում են ուժեր, որոնք փորձում են խաթարել այդ հարաբերությունները, մեղադրել Ռուսաստանին այն բանում, որ մենք պարտվել ենք պատերազմում: Այսպես կոչված՝ հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց գլոբալ են համարում և իբրև գլոբալ արժեքներ են քարոզում, նրանք շատ են Հայաստանում: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է խարխլվում մեր ինքնորոշման հիմքը: Դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով»,- ասել է Քոչարյանը:
Սահմանների բացման դեպքում Թուրքիան կանի ամեն ինչ, որ Հայաստանը վերածի Աջարիայի պես մի բանի. Ռոբերտ Քոչարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ամենամեծ սպառնալիքը գալիս է Թուրքիայից: Այս մասին ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ներկա պահին ո՞րն է Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը:
«Սպառնալիքը մեր նկատմամբ էքզիստենցիալ է, պատմական, այն այդպես է ընկալվում հայերի կողմից, և մենք թուրքերի կողմից ևս ընկալվում ենք որպես սպառնալիք: Սրանով էլ բացատրվում են փակ սահմանները, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը»,- ասել է Քոչարյանը:
Նրա խոսքով` սահմանների բացման դեպքում Թուրքիան կանի ամեն ինչ, որ Հայաստանը վերածի Աջարիայի պես մի բանի՝ բիզնեսում, տնտեսության մեջ իր ներկայության իմաստով:
«Ես այստեղ հստակ սպառնալիք եմ տեսնում»,- շեշտել է Քոչարյանը:
ՀՀ նախկին նախագահը նաև նշել է, որ Հայաստանի պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան նյարդայնացնում է ոչ միայն Թուրքիային, այլ նաև ամերիկացիներին ու շատերիշատ-ն:
Ըստ Քոչարյանի` սրանով է պայմանավորված, որ Հայաստանում ակտիվորեն աշխատում են պարտված պատերազմում Ռուսաստանին մեղադրող ուժերը: