ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սև հովազը» ջոկատի հրամանատարի եղբայրը՝ առաջիկայում սպասվելիք գործընթացներին մասնակցելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ի հետ զրույցում «Սև հովազ» ջոկատի հրամանատարի եղբայր Սերոբ Գասպարյանն ասաց, որ օրերս համագումար են անցկացնելու:

«Համագումարի ընթացքում նոր վարչության անդամներ ենք ընտրելու, նաև նախագահ: Խոսելու ենք այս իրավիճակից, անցած պատերազմից, թե ինչ կատարվեց, ինչու կատարվեց ու մեր հետագա գործունեության վերաբերյալ քննարկումներ կունենանք»,-ասաց Գասպարյանը:

Նա նշեց, որ «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն է իրենց կառույցը և իրենց նպատակն է քրոզչությամբ մատաղ սերնդի մոտ ոչ թե համակեցություն քարոզելը, որ իշխանություններն այժմ ակտիվորեն պրոպագանդում են, այլ հայերնասիրությունը քարոզել:

«Հայերնասիրություն ենք քարոզելու, ինչպես մեր լեգենդար հրամանատարն իր կյանքով, իր ապրածով մկրտեց իր հայրենասիրությամբ, հավատք առ Աստված: Նույնը շարունակելու ենք իր գաղափարով, ինչու չէ նաև առաջիկա գործընթացներին երևի թե մասնակից լինելով»,-ասաց Սերոբ Գասպարյանը:

Հայկա Ալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular