Գազն էժանացավ. հունվարի 1ից սպառողների համար կգործեն նվազեցված սակագներ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 25ի կայացած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը:
«Արմենպրես»ի հաղորդմամբ` ՀՀ Like Share 0 Tweet 0 Համօգտագործել 25.11.2016 Գազն էժանացավ. հունվարի 1ից սպառողների համար կգործեն նվազեցված սակագներ | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գոր…
https://armenpress.am/arm/news/869312/gaznezhanacavhunvari1icsparoxnerihamarkgortsennvazecvats.html 2/5 հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.
ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3ի №1122Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան. ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀն), բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ ն):
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` ա. նոյեմբերի 1ից մինչև մարտի 31ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀն), բ. ապրիլի 1ից մինչև հոկտեմբերի 31ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀն), իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառման դեպքում՝ 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀն), գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀն), ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 13րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀն), ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 13րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀն):
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1ից: Այս պահին ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար գործում է 146700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀն) սակագինը: Տպել x Կարծիքներ 13:47, 21.11.2016 Թրամփի նախագահության ընթացքում կնվազի ռուսամերիկյան ռազմակ