ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից պահանջել են հարցազրույցը եթեր չտալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամ ալիքում հրապարակում է արել երեկ հեռարձակված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին:

Ցանկացած քիչ թե շատ տեղյակ լրագրողը գիտի, թե ինչպես են ընտրվում Պոզների հյուրերը: 
Գաբրելյանովը գրում է, որ երբ հայտնի է դարձել Քոչարյանի հարցազրույցի մասին, Հայաստանի կառավարությունից հիստերիկ զանգ է եկել Առաջին Ալիք՝ հաղորդումը եթեր չտալու պահանջով: Պահանջին Առաջին Ալիքի ղեկավարությունը պատասխանել է, որ որևէ առնչություն չունի Պոզների հյուրերի ընտրության հետ և ոչինչ անել չի կարող:

Գաբրիելյանովը հավելում է, որ ստուգել է այս տեղեկությունը և իսկապես Առաջին Ալիքի իր աղբյուրները հաստատել են այն:

Հիշեցնենք, որ Պոզները բազմիցս իր հարցազրույցներում ասել է, որ իր հյուրերի ընտրությունը պետական քաղաքականություն է և ինքը ստիպված համակերպվել է, որ որոշակի մարդկանց երբեք չի կարողանա հրավիրել ու որ ստիպված է հյուրերի ցանկը նախապես հաստատել Կրեմլի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular