ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը հաստատել է, որ Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ իրոք հեռախոսով խոսել է Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք վաղուց բարեկամական հարաբերություններ ունեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես կարող եմ հաստատել: Իրոք, նրանք խոսել են հեռախոսով: Եվ դուք գիտեք, որ նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են և բավականին հաճախ են շփվում»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել կամ հերքել լուրերն այն մասին, որ անցած շաբաթ Քոչարյանը Մոսկվայում գտնվելու ժամանակ զրուցել է Պուտինի հետ:

Հայտնի է, որ Քոչարյանը Մոսկվա էր մեկնել մասնակցելու «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին:

Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular