ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահն ու ԲԴԽ նախագահը քննարկել են սահմանադրական օրենքի փոփոխությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:  Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

«Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ կառավարությունն ընդունել էր ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքն ու հարակից օրենքների փաթեթը։ Դրա համաձայն` ստեղծվելու է մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ, և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում պետք է կատարվի։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է նաև, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ–ին իրավունք կունենան դիմել ֆիզիկական և իրավաբանական անձինք` իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով։

Նախագիծը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը և Սերգեյ Ատոմյանը։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular