Հայաստանից Ռուսաստան ներկրվող ավտոմեքենա համարյա չկա. ՌԴ ՃՈ պետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայաստանից Ռուսաստան ներկրվող ավտոմեքենաներ համարյա չկան, մնացել են միայն նախկինում ներկրվածները»,- հայտնել է ՌԴ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ծառայության պետ Միխայիլ Չերնիկովը:
«Մենք ամեն դեպքում մշակել ենք ներկրված մեքենաների միասնական տեղեկատվական բազա»,- ասել է պաշտոնյան։ «Այժմ բոլոր այն վարորդները, որոնք մեքենա են ձեռք բերել ԱՊՀ տարածքից էժան գներով, գտնվում են ՃՈ տեսադաշտում: Ցանկացած պահի այդպիսի մեքենայի բոլոր տվյալները հայտնվում են ճանապարհային ոստիկանների էկրանին: Բացի դրանից՝ այդպիսի մեքենաները հսկվում են տեսախցիկներով: Դա արվել է այն նպատակով, որպեսզի վարորդները օրինախախտում կատարելուց հետո չկարողանան թաքնվել օրենքից»,- նշել է Չերնիկովը: