ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետ կլինի նա, ում կընտրի ժողովուրդը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղը տեղի է ունենալու Պուտին-Փաշինյան հանդիպումն, որի ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված հարցերն ու ինտեգրացիոն գործընթացները: Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

—Պարոն Մեհրաբյան, ընդհանրապես, ինչո՞ւ է հիմա տեղի ունենում այս հանդիպումը, ինչո՞ւ է ընտրություններից երկու ամիս առաջ Փաշինյանը մեկնում Մոսկվա:

— Հանդիպումը տեղի է ունենում, որովհետև դրա անհրաժեշտությունը կա այն իմաստով, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը իր մեջ պարունակում է մի շարք հարցեր, որոնք պահանջում են նաև անհատական շահ։ Կան հարցեր, որոնք առաջընթաց չեն գրանցում և այդ իմաստով, այո, կա երկուստեկ շահագրգռվածություն։

— Հայտարարում են, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորելու է երկու կուսակցությունների դաշինքը: Երկրորդ նախագահն անընդհատ խոսում է հաղթելու հավանականության մասին: Ձեր կարծիքով՝ սեփական հնարավորությունների մասին նրա գնահատականները չափազանցված չե՞ն:

— Ռոբերտ Քոչարյանը որևէ էլեկտորալ գործընթացով հաղթելու հնարավորություն երբեք չի ունեցել Հայաստանում, չունի և չի կարող ունենալ, անկախ նրանից թե ինչ կասի և ում կասի, նույնիսկ ինչ լեզվով կասի։ Հետևապես նրա հաղթելու հույսը կարող է լինել միայն ինչ-ինչ խարդավանքեր ոչ էլեկտորալ գործընթացներ։ Այնպես ինչպես միշտ նա հասել է իր ուզածին այդ ճանապարհով։ Նա իր ուզածին հասել է, երբ զոհվել է Արթուր Մկրտչյանը, երբ տեղի են ունեցել մի շարք սպանություններ Հայաստանում և այնուհետև ահաբեկչական ակտ, դրանից հետո զարմանալիորեն գործընթացներում շահառու հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանը կամ իր շրջապատը։ Այնպես որ, իր ասածները ուղղակի պետք է մեծ ուշադրության արժանանան Հայաստանի ղեկավարության և իրավապահ մարմինների և հատկապես հասարակության կողմից։

— Հայաստանում ԸՕ-ում փոփոխություններ իրականացվեցին։ Ընտրությունների հետ կապված ի՞նչ վերաբերմունք ունեք և ինչ կանխատեսումներ ունեք` հաշվի առնելով սոցիոլոգիական հարցումները։

— Չեմ կարող ասել նա կլինի, ում կընտրի մեր ժողովուրդը, դրա համար էլ ընտրություններ են լինում, որ հասկանանք, թե ով է դառնալու վարչապետ։ Ինչ վերաբերում է օրենսդրական այդ փոփոխություններին, դրանք միանշանակորեն պետք էր իրականացնել, որ առավելագույնս սահմանափակվի ապաքաղաքական և քաղաքական աղբի ներթափանցումը Հայաստանի օրենսդիր մարմին։ Եվ այդ իմաստով ես ողջունում եմ այդ որոշումը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular