ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի բոլոր հանդիպումները մեզ հեռացնում են Արցախի խնդրի կարգավորման հարցից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղը տեղի է ունենալու Պուտին-Փաշինյան հանդիպումն, որի ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված հարցերն ու ինտեգրացիոն գործընթացները։ Այս հանդիպման վերաբերյալ 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի այդ հանդիպման վերաբերյալ քաղաքագետը ասել է, որ հանդիպման հիմքում Ղարաբաղի խնդիրն չէ․ « Հանդիպման հիմքը ոչ թե Ղարաբաղի խնդիրը լուծելն է, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիոն ակտ, ստորագրել է ապօրինի թղթի հիման վրա և այդ ամենը հանձնել է թշնամուն և հիմա ամեն ինչ անում է, որ այդ ապօրինությունները իրավական հիմք ստանան։ Այսինքն, Փաշինյանի յուրաքանչյուր նման հանդիպում ըստ էության մեզ ոչ թե մոտեցնում, այլ ավելի հեռացնում է Արցախյան խնդրի կարգավորումից։ Փաստ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ստորագրված գաղտնի կամ հրապարակային փաստաթղթերը ըստ էության լիակատար դեմ են հայկական շահին և հայ ժողովրդի սկզբունքներին»։

Անդրադառնալով այն հարցին, թե վարչապետն ինչու է ընտրություններից երկու ամիս առաջ ուղևորվում Մոսկվա, քաղաքագետը պատասխանեց․ «Այդ հանդիպումները անկախ նրանից, երբ կլինեն՝ ընտրություններից առաջ կամ հետո, կարծում եմ, որ ընտրությունները մեծ հաշվով դեռևս հստակ չեն, քանի որ ընտրությունների մասին իրավական որևէ գործընթաց դեռևս չկա, ընդամենը այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ինչին ես չեմ հավատում, քանի որ նա շատ հայտարարություններ է անում, որոնք իրականությանը չեն համապատասխանում և չեմ բացառում, որ այս անգամ էլ սուտ կլինի։ Այսինքն, քանի դեռ ընտրությունների հարցում օրակարգ չկա, և կա միայն Նիկոլ Փաշինյանի խոստոււմները չգիտեմ ինչու են մարդիկ ակնկալում այդ ընտրությունները հաշվի առնելով Փաշինյանի այդքան ստերը ես չեմ կարծում, որ իրենց հանդիպումը որևէ կապ ունի ընտրությունների հետ քանի որ ես չեմ հավատում ընտրությունների կայացմանը»։

Այն հարցին, թե քաղաքագետն ինչպե՞ս է գնահատում Ռոբերտ Քոչարյանի ընտրություններում հաղթելու հնարավորությունները Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանել է, որ ինքը նման կանխատեսում անել չի կարող, քանի որ չի էլ հավատում, որ իրականում լինելու են այդ ընտրությունները․ «Ես չեմ կարող նման կանխատեսում անել, նախ, որովհետև ես չեմ հավատում, որ ընտրություններ լինելու են և հետո ես իրականում չեմ ուսումնասիրել այդ հնարավորությունները, քանի որ կարծում եմ, որ մեր երկրում ավելի լուրջ ու կարևոր խնդիրներ կան ուսումնասիրելու և ես այլ ուղղություններով եմ կատարել իմ հետազոտություններն ու ուսումնասիրությունները»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular