ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանները բացելու դեպքում Թուրքիան կփորձի Հայաստանում անել այն, ինչ արել է Աջարիայում. Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ հանրապետության համար ամենամեծ սպառնալիքը կապված է Թուրքիայի հետ: Իր կարծիքը նա հայտնել է «Պոզներ» հաղորդման ժամանակ տված հարցազրուցում:

«Սպառնալիքն էքզիստենցիալ է, պատմական: Թուրքիան հայերի կողմից ընկալվում է որպես սպառնալիք, եւ մենք նույնպես թուրքերի կողմից ընկալվում ենք որպես սպառնալիք: Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը»,-հիշեցրել է նախկին նախագահը: Նա հավելել է, որ սահմանները բացելու դեպքում Թուրքիան կփորձի անել Հայաստանում այն, ինչ արել է Աջարիայում:

Նշելով, որ տեսնում է որոշակի վտանգ, նախկին նախագահը փաստել է, որ Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանի կողմնորոշումը գրգռում է ոչ միայն Թուրքիային, այլ նաեւ ամերիկացիներին: Նրա խոսքով՝ Հայաստանում շատ ակտիվորեն աշխատում են ուժերը, որոնք փորձում են սրել իրավիճակը, փորձում են մեղադրել Ռուսաստանին պատերազմը պարտվելու մեջ: Սորոսական կազմակերպությունները, տարատեսակ հասարակական կազմակերպությունները, որոնք քարոզում են գլոբալիստական արժեքներ, մենք տեսնում ենք՝ ինչպես են մեզ ներշնչում, որ պետք է փոխել կողմնորոշման վեկտորը, ազատվել անցյալի կարծրատիպերից, եւ դա արվում է ամենօրյա ռեժիմում: Հայաստանը փոքր եւ ոչ հարուստ երկիր է, համաձայն եմ, որ դրա աշխարհագրական դիրքը գրավում է ուշադրություն, նշել է նախկին նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular