ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմենակի վերջին խոսքերից՝ դիրքից բարձր գոռացել ա. ապրե՛ս, Անդո ջան, ցավդ տանեմ, հալալ ա...». բացառիկ տեսանյութ՝ Ուրֆանյանի դիրքից

ՎԻԴԵՈ

«Տեղադրում եմ կապիտան Արմենակ Ուրֆանյանի դիրքից նկարած կադրերս: Թշնամու խրամատը մոտ 50 մետր հեռավորության վրա է գտնվում այդ դիրքից, սա իրար ամենամոտ դիրքերից մեկն է: Տեսանյութի մեջ պարզ երևում է, թե հայկական բանակի կողմից իրականացրած պատժիչ գործողություններից հետո ինչ տեսք է ստացել թշնամու խրամատը ու դիտակետը: Հայ զինվորները այնպիսի ջարդ են տվել թշնամու զորքին, որ խրամատը ու դիտակետը վերանորոգելը անիմաստ գործ է եղել ու ստիպված մի քիչ այն կողմում նորն են սարքել: Ձախ կողմում արդեն ոչնչացված դիտակետն է, իսկ աջ կողմում նոր կառուցածը, որը ամեն պահի կարող է նախկինի բախտին արժանանա, եթե Ալիևի համար կռվողները որոշեն իրենց խելոք չպահեն:

Այս դիրքում են կռվել կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոնբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, այս դիրքն է 150 ազերի ահաբեկիչներից ազատագրել մայոր Էդիկ Մալոյանը իր 4 ընկերների հետ: Ի տարբերություն թշնամու դիրքի մեր դիրքը վաղուց վերականգնված է ու հիմա ավելի ամուր ու ապահով է:

Տեսանյութի մեջ երևում է, որ թշնամու դիտակետը հենց մեր զինվորների բռի մեջ է, ինչը չես կարող ասել մեր դիտակետի մասին , քանի որ ավելի խորքում է ու թշնամու համար անտեսանելի»:

Իսկ ռեժիսոր Արշակ Զաքարյանն էլ գրել է. «Ուրֆանյանի վաշտի զինվոր Անդրանիկ Զոհրաբյանը կանգնել է թմբի վրա բոյով մեկ ու իր ПК-ով սկսել մաղել թուրքերին, որ հարձակվում էի իր հրամանատար Արմենակի ու ընկերոջ Քյարամի ուղղությամբ: Արմենակի վերջին խոսքերից մեկն էլ եղել ա, որ իր դիրքից բարձր գոռացել ա ապրես Անդո ջան ցավդ տանեմ, հալալա... Ռոբերտն էլ Անդրանիկի հետ կանգնած նույն բանը արել ա իր ավտոմատով, ու որ Անդոյին խփել են մի 60 մետր ինքն էլ վիրավոր քաշ ա տվել ընկերոջը տարել հետը. Ռոբերտը համեմատած Անդրանիկի շատ ավելի թեթև էր, Անդոն սպորտսպեն էր ու լավ թափով: Ռոբերտը, եթե Անդոյին չհաներ ինքը հաստատ կարող էր նահանջել ու փրկվել...  Ասում են՝ Անդոն հայհոյել չէր սիրում, ու թմբին կանգնած կրակում էր ու գոռում բարձր՝ «ձեր տիրու մերը, ձեր տիրու մերը... մի խոսքով ես էդ 4-ի հիշատակին մատաղ»:

Նշենք, որ տեսանյութը նկարահանված է հունիս ամսին:

Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ասատրյան և Արշակ Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular