ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ձախողումը. Հայաստանում կարճվել է Քոչարյանի և նախկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ հարուցված աղմկահարույց գործը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ Երևանի դատարանը տհաճ անակնկալ է մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կարճել է ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գրիգորյանի և գլխավոր շտաբի նախկին պետ և նախկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի  քրեական գործը 300.1 հոդվածի հատկանիշներով («Սահմանադրական կարգի տապալում»): Այս կարճված գործի պատճառով Ռոբերտ Քոչարյանը մեկուկես տարուց ավելի նստել է բանտում, իսկ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Խաչատուրովը կորցրել է իր պաշտոնը: Ըստ ամենայնի, քառյակի փաստաբանները շուտով կարող են նոր դատավարություն սկսել իրենց պաշտպանյալների իրավունքների ոտնահարման հարցերով:

Նորմալ երկրում դատարանի որոշումը կհանգեցներ այն բոլորի հրաժարականին, ում ղեկավարության ներքո միտումնավոր կարվել էր այդ գործը՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որի այդ գործով հեռախոսային խոսակցությունները և տրված ցուցումները գաղտնալսվել և հրապարակվել էին դեռ երկու տարի առաջ ...Վարչապետն ամեն ինչ արել է «քառյակին» ներկայացված մեղադրանքները առաջ մղելու համար: Խախտելով Քրեական օրենսգիրքը  նա կոչ է արել իր աջակիցներին արգելափակել դատարանները, իսկ անցանկալի որոշումներ կայացնող դատավորների դեմ գործեր են հարցուցվել: Անգամ իրականացվել է Սահմանադրական դատարանի բարեփոխում, որպեսի փոխվի դրա կազմը: Ոչինչ չի օգնել:

Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախընտրական արշավի նախօրեին Փաշինյանը ընկել է ջրափոսի մեջ, բայց դա արդեն ոչ մեկին այլևս չի զարմացնում: Ավելի վաղ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն և մասնակցել առաջիկա ընտրություններին: Հենց նա էլ համարվում է գործող կառավարության հիմնական հակառակորդը ...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular