ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի». Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը նշանակվեց մարզպետ (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության այսօրվա նիստում Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ:

Տարածքային, կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ըստ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջարկեց Հայկ Ղալումյանին նշանակել ՀՀ Տավուշի մարզպետ:

Հայկ Ղալումյանը ներկա էր Կառավարության նիստին և շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ այդ պաշտոնը նրան վստահելու համար:

«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար և հավաստիացնում եմ ձեզ՝ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման, և մեր ժողովրդի բարեկեցության համար»,- ասաց Հայկ Ղալումյանը:

Հիշեցնենք՝Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերի 14-ից  եղել է Իջևանի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար: Նա Նիկոլ Փաշինյանի քավորն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular