Նոր ատոմակայան կառուցելու համար Հայաստանում ոչ մի իրական հիմք չկա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեկ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Փաշինյանը ՌԴ նախագահին առաջարկել է դիտարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի հետ։
Հարցին, թե ի՞նչ է սա նշանակում՝ հաշվի առնելով այն, որ որոշ ժամանակ հայկական կողմը հրաժարվել էր ռուսական վարկերի մնացորդներից, փորձագետը պատասխանեց, որ նորտոմակայան կառուցելու համար Հայաստանում ոչ մի իրական հիմք չկա. «Կարծում եմ, դա լսարանին ինչ-որ բան լսեցնելու համար արված դատարկ հայտարարություն է, որովհետև նոր ատոմակայան կառուցելու համար ոչ մի իրական հիմք Հայաստանում չկա։ Նախկինում էլ փորձեր արվել են և դա ցույց է տվել, որ օբեկտիվ խնդիրներ կան, որոնք պետք է պատկերացնեն, և օրինակի համար ասեմ, որ մեկ ատոմակայան մինիմալ արժեքը կազմում է հինգուկես միլիարդ դոլար և Հայաստանը ոչ այդպիսի գումար ունի, ոչ էլ որևէ մեկը նման գումար կտա Հայաստանին նմանատիպ ատոմակայան կառուցելու համար։ Տնտեսական կոմերցիայի առումով ինքը իրեն չի արդարացնի։ Հետևաբար չեմ կարծում, որ այդ հայտարարությանը կարելի է լուրջ վերաբերվել»։
Սոնա Գիշյան