ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ քայլի ցուցակը կազմում է Աննա Հակոբյանը. մանդատ ցանկացող գործարարները ստիպված են գումար փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը հազվադեպ է հանրային միջոցառումների մասնակցում: Շատերի համար տարօրինակ է նման պասիվությունը Աննա Հակոբյանի կողմից:

ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով` Աննա Հակոբյանը զբաղված է Իմ քայլի նախընտրական ցուցակը կազմելու գործով: Նա այս օրերին հանդիպում է հնարավոր բոլոր թեկնածուներին և որոշում նրանց տեղն ու ապագա անելիքները: Գործարարները, որոնք ցանկանում են պատգամավորական մանդատ ունենալ ևս հանդիպում են Աննա Հակոբյանի հետ: Նման մարդկանց, ըստ մեր տեղեկությունների, խորհուրդ է տրվում համապատասխան փոխանցում անել Աննա Հակոբյանի հիմնադրամի հաշեհամարին և միայն փոխանցման կտրոնով ներկայանալ հանդիպման:

Ըստ մեր տեղեկությունների` Աննա Հակոբյանը թույլ չի տալիս Նիկոլ Փաշինյանին միջամտել ցուցակի կազմման դժվար աշխատանքին: Նա վարչապետին համոզել է, որ սա իր խելքի բանը չէ ու ինքը շատ ավելի լավ ցուցակ կկազմի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular