ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես մի քանի ամիս, օրը 14 ժամ բանվորություն եմ արել, որպեսզի այս տեսահոլովակի գումարը հավաքեմ. Շպռօտ

ՎԻԴԵՈ

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում մեծ ոգեւորությամբ քննարկվում է երգչուհի Շպռօտի նոր՝ «Կտրիճ Դավո» երգը: Ոմանք բարձր են գնահատում երգչուհու համարձակ քայլը՝ «Ժողովրդական երգին նոր շունչ տալը բնականաբար լավ է, մոռացվել էր էս երգը, հիմա երիտասարդները նորից լսում են», ոմանք էլ հակառակը՝ «Այս երեւույթը ոչ այլ ինչ է, քան սանձարձակություն:

Ում խելքին ինչ փչում, էդ անում ա»: Hraparak.am-ը զրուցեց երգչուհու հետ՝ հասկանալու, թե որն էր ստեղծագործական երկար դադարից հետո հանդիսատեսին «Կտրիճ Դավո» երգի այս տարբերակը ներկայացնելու նպատակը: Երգչուհին նախ նշեց, որ ստեղծագործական դադարը կապված էր ֆինանսների հետ: «Կտրիճ Դավո»-ն միշտ պտտվում էր մտքումս: Եթե մարդիկ ծանոթ են իմ երգերին, ապա կնկատեն, որ ես սիրում եմ հին երգերը վերամշակել եւ նորովի ներկայացնել: Իմ առաջին երգը՝ «Խորոզս տարան», դրա վառ օրինակն է: Սրանից հետո ես ներկայացրի նաեւ «Քամին զանա», «Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը» երգերը: Այնպես որ, զարմանալ պետք չէ»:

Տեսահոլովակի նկարահանումները, երգչուհու հավաստմամբ, բավականին հետաքրքիր են անցել: «Հետաքրքիր պահերը շատ էին: Օրինակ՝ Կտիճ Դավոյի հերոսին, ով առաջին անգամ էր նարդի տեսնում, մենք խաղալ սովորեցրինք: Ընդմիջումների ժամանակ էլ ես նրանց եւ հայկական ուտեստներ, եւ հայկական կոնյակ էի հյուրասիրում: Եվ երբ կոնյակը արդեն ազդել էր, Դավոյի հերոսը ինձ խնդրեց երգը թարգմանել իր համար, չնայած մեծ դժվարությամբ հասկացավ:

Բայց վերջում բոլորը ինձ հետ երգում էին: Նշեմ նաեւ, որ նկարահանումներից հետո մի ժամ մաքրում էինք Դավոյի հերոսի դեմքի սիրոպն ու սլիվկին: Խեղճը խելոք, շիվարած կանգնել էր: Նա մեզ ասեց, որ սա իր կյանքի ամենաուրախ նկարահանումն էր»: Շպռօտը նշում է նաեւ, որ ընդմիջումների ընթացքում առիթ է ունեցել հայոց ցեղասպանությունից խոսելու: «Հույներ կային մեզ հետ, եւ ընդմիջումների ժամանակ խոսում էինք մեր ընդհանուր թշնամի թուրքերից: Նրանք չգիտեին, որ հայոց ցեղասպանություն է եղել»: Նկարահանումները եղել են մեկ օրվա ընթացքում:

«Ընդամենը մեկ օրում ամեն ինչ արեցինք, քանի որ շատ ծախսատար գործ էր: Ես մի քանի ամիս, օրը 14 ժամ բանվորություն եմ արել, որպեսզի այս տեսահոլովակի գումարը հավաքեմ: Եվ շատ շնորհակալ եմ էն պրոֆեսիոնալ թիմին, որ ինձ հետ աշխատեց»: Անդրադառնալով իր ապագա պլաններին՝ Շպռօտն ասաց, որ կփորձի այսքան երկար ժամանակով դադարներ չունենալ: «Ես սիրում եմ ստեղծագործել եւ անում եմ դա: Ով կընդունի ինձ, պոզիտիվ տրամադրություն կստանա իմ երգից, ուրախ կլինեմ, ով կբարկանա՝ խորհուրդ կտամ չլսել, արագ անջատել»: Նյութի աղբյուրը ` 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular