ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հերթական քայլերթը Կրեմլ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ բոլոր նշանների` այդ այցը բոլորովին սովորական չէր: Ինչպես Պուտինն է ասել հանդիպման փակ հատվածից առաջ, ինքը «ուրախ է, որ Փաշինյանն ընդունել է իր հրավերը, և իրենք հաստատ խոսելու բան ունեն»:

Առաջին հերթին, իհարկե, խոսքը է գնում  անցյալ տարվա նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցով ստորագրված խաղաղության համաձայնագրի իրականացման մասին, ինչպես նաև տարածաշրջանում խնդիրների լուծման հետագա քայլերի մասին: Մասնավորապես, ինչպես նշված է Երևանի պաշտոնական հայտարարության մեջ «եղել են քննարկումներ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում»: Այդ ուղղությամբ ստորագրող կողմերը միմյանց նկատմամբ հատուկ պահանջներ չունեն: Չնայած հաղորդակցության միջանցքների ապաշրջափակման մասին համաձայնագրի գործնական իրականացմանը անցնելու համար անհրաժեշտ են նոր մոտիվացիոն հոգեբանական պայմաններ կապված հակամարտող կողմերի միմյանց նկատմամբ քաղաքական վստահության ստեղծման հետ: Երկրորդ հարցի մասին դեռ բարձրաձայն չի խոսվում, բայց այն, անշուշտ, քննարկվել է։ Դա Երևանի և Բաքվի միջև խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրման հնարավորությունն է, որը չի կարող կատարվել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին կողմերի որոշման կամ վերաբերմունքի ճշգրտման: Մինչ Ադրբեջանը հայտարարում է, որ «իր համար Լեռնային Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի», Հայաստանը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է զբաղվի այդ հարցով: Բայց այստեղ կան կարևոր նրբերանգներ: Միայն Ռուսաստանն է, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ամենաբարձր մակարդակով երկխոսություն վարում Երևանի ու Բաքվի հետ: Մինչդեռ համանախագահող մյուս երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հեռավորություն են պահում, չնայած ոչ վաղ անցյալում Երևանը ենթադրում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ակտիվ դերը, որը փորձում է իրեն ներկայացնել որպես Եվրոմիության հիմնական խաղաղարար, եթե հաշվի առեք նրա մասնակցությունը Դոնբասի հարցով Մինսկի կարգավորման գործընթացին և սիրիական, լիբիական և լիբանանյան գծերում նրա գործունեության ակտիվությունը: Բացի այդ, Ֆրանսիայում ապրում է մեծ հայկական սփյուռք: Այնուամենայնիվ ղարաբաղյան ուղղությամբ ոչ մի նման բան չի նկատվում: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա նրանք սկսել են առայժմ  ջանքեր գործադրել միայն տեղեկատվական տարածքում, որը ուղղված է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության համաձայնագրի խափանմանը: Օրինակ` ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը Վաշինգտոնում տեղակայված «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության համացանցային սեմինարի ժամանակ անընդհատ մեղադրել է Ռուսաստանին հակամարտությունը երկարաձգելու ցանկության մեջ, որպեսզի «կանխվի Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը»: Ըստ ամերիկացի դիվանագետի` «անվտանգության առումով մնում է հիմնական մարտահրավերը. ինչպե՞ս մոտենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը այնպես, որ դա թույլ տա երկու երկրներին վերջնական համաձայնության գալ կարգավիճակի վերաբերյալ»: Եվ հետո. «Ադրբեջանը կարող է ընկալվել որպես պատերազմում հաղթած: Այնուամենայնիվ, դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը կարող էր քառորդ դար առաջ հաղթած ճանաչվել առաջին ղարաբաղյան պատերազմում: Մեկ այլ բաց հարց է մնում Ռուսաստանի մտադրությունը, որը որոշել է չհամաձայնվել հրադադարի պայմաններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմների միջոցով ... իսկ հրադադարը ուղղակիորեն է ապահովել ... եռակողմ ձևաչափով»: Այդ դեպքում հարց է առաջանում. ի՞նչն է ներկայումս խանգարում Վաշինգտոնին և Փարիզին մտնել խաղի մեջ և հակամարտող կողմերին առաջարկել խաղաղության այնպիսի համաձայնագիր, որը նրանց հարմար կկազմվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորությունների սահմաններում:

Վերջապես, Հայաստանի վարչապետի Մոսկվա կատարած ուղևորությունն ունի առանձնահատկություններ` կապված Հայաստանում նախատեսվող առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: Այդ առումով, որոշ հայկական լրատվամիջոցներ պնդում են, որ «պատահական չէ, որ Փաշինյանը սկսել է իր նախընտրական արշավը Մոսկվա կատարած այցով»։ Նա, ստեղծելով նման իրավիճակ, ուրվագծել է իր նոր քաղաքականությունը ՀԱՊԿ դաշնակցի և Եվրասիական Տնտեսական Միության անդամի նկատմամբ որպեսզի ոչ ոք Հայաստանում չասի, որ Կրեմլը չեզոք է մնում: Վարչապետին նման քայլերի դրդում է, իհարկե, Հայաստանի ներքաղաքական կյանքի սրված իրավիճակը, որը զուգորդված է ղարաբաղյան պատերազմում կրած պարտությամբ: Բայց որքանո՞վ է լուրջ Երևանի այս մարտավարությունը: Դա ոչ ոք չգիտի: Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի հիմնական հակառակորդ կարող է դառնալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի հետ, ի դեպ, Պուտինը ավելի վաղ հեռախոսով խոսել է Մոսկվայում: Վերջերս Քոչարյանը կրկին տեսանելի է դարձել որպես քաղաքական գործիչ, նրան աջակցում է նաև Ռուսաստանում գործող հայկական սփյուռքի ազդեցիկ մասը, չնայած Կրեմլում շեշտում են, որ առաջիկա ընտրությունները «Հայաստանի ներքին գործն են»:

Այդ է պատճառը, որ Փաշինյանի ներկայիս քայլերթը Ռուսաստանի մայրաքաղաք, ի միջի այլոց, ունի նաև ցուցադրական բնույթ, իսկ այցի հիմնական մասը մնացել է կուլիսների հետևում: Փաշինյանը Պուտինի հետ բանակցությունները որակել է «շատ արդյունավետ», չնայած հանդիպման արդյունքում  փաստաթղթեր չեն ստորագրվել: Իսկ ինչ-որ մեկը սպասում էր ա՞յլ զարգացման:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular