ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսում ավելի քան 3000 տարվա կորուսյալ քաղաք են հայտնաբերել (լուսանկարներ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Եգիպտոսի հարավում հնագետները կորուսյալ քաղաք են հայտնաբերել, որի տարիքը կազմում է մոտ 3400:  Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, փորձագետները պնդում են, որ այն հիմնել է փարավոն Ամենհոտեպ III-ը, որն ապրել է մ.թ.ա. XIV դարում: Պատմաբանները նշում են, որ քաղաքը զարգացել է Թութանհամոն փարավոնի կառավարման օրոք:

Քաղաքը, որը կոչվում էր Աթոնի պատվին, խոշորագույն վարչական և արդյունաբերական բնակավայր էր Լուքսորում՝ Նեղոսի արևմտյան ափին: Այն ժամանակ դեռ քաղաքում տարանջատված էին փողոցները, իսկ տների բարձրությունը հասնում էր երեք մետրի:

Գիտարշավի ղեկավար Զահի Հավասը նշել է, որ ավերակները լավ են պահպանվել, տների պատերը գրեթե ամբողջական են:

Քաղաքում հայտնաբերվել են տարատեսակ հմայիլներ, դեկորի տարրեր, ինչպես նաև գործելու համար նախատեսված գործիքներ: Ըստ որոշ տեղեկությունների՝ քաղաքում զարդանախշեր են պատրաստել տաճարների և դամբարանների համար:  

Բնակավայրում նաև մեծ գերեզմանատուն է հայտնաբերվել: Հնագետների խոսքով՝ պեղումներն սկսվել են 2020 թվականին՝ Թութանհամոնի հուղարկավորման տաճարը որոնելիս:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular