Դոլարի փոխարժեքը այսօր նվազել է ավելի քան 4,5 դրամով. Եվրոն նույնպես էժանացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 9-ին, կազմել է 532.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 4.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 633.58 դրամ (նվազել է 4.00 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 729.96 դրամ (նվազել է 8.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.90 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 433.88 դրամ, ոսկի՝ 30,070.44 դրամ, պլատին՝ 20,949.1 դրամ: