ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ես վարչապետ լինեի, մենք պատերազմը կհաղթեինք. Հրանտ Բագրատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր անապահովության աղբյուրը ոչ թե Թուրքիան է կամ Ադրբեջանը, այլ Նիկոլ Փաշինյանը, եկեք հանենք էս մարդուն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մեկ անգամ չէ, որ ապացուցել եմ, որ եթե ես վարչապետ լինեի, մենք պատերազմը կհաղթեինք: Մենք հաղթելու 10 անգամ ավելի շատ շանս ունեինք, քան 1998-ին: Երբեք մենք այդքան հզոր չենք եղել: Նա ամբողջ քարոզչությունը տանում է նրան, որ գցի նախկինների վրա: Իսկ 2020-ի հունիսին ասում էր՝ տեսեք, ինչ բանակ եմ ստեղծել»,-ասաց նա:

Բագրատյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը արդեն փողային հարաբերությունների մեջ է մտել թուրքական աշխարհի հետ. «Նա ընկել է փոսը: Շարունակվելու են զիջումները: Նիկոլը ամբողջությամբ գտնվում է Ալիեւի եւ Էրդողանի ձեռքում, ասելու են՝ այ էս փաստերը կշպրտենք մամուլ»:

Ինչ վերաբերում է գերիների խնդրին, Բագրատյանը վստահ է, որ Ադրբեջանը բոլոր գերիներին վերադարձնելու է. «Գերիներին Ադրբեջանը հետ է տալու, գերիներին վերադարձնելու խնդիրը նաեւ միջազգային հանրության խնդիրն է, պետք է աշխատել այդ ուղղությամբ: Ալիեւն անում է սովորական խուլիգանական շանտաժ, բայց եթե ՀՀ ղեկավարը լինեմ ես, կամ մեկ այլ լուրջ մարդ, Ալիեւը կհասկանա, որ ինքը չի կարող դա որպես շանտաժ օգտագործել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular