ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ղեկավարությունը համարժեք պատասխաններ չի տալիս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 9-ի  համաձայնագրից  հետո ադրբեջանական կողմից բազմաթիվ խախտումներ են նկատվել։ Նրանք պարբերեբար հատում են սահմանը, քարերով հարվածում են հայկական մեքենաներին։ Մի քանի օր առաջ էլ ադրբեջանցիները  հերթական անգամ ներխուժել են Ստեփանակերտ տանող ճանապարհ և քարերով հարվածներ հասցրել հայկական համարանիշներով մեքենաներին։

Այս թեմայով 1or.am   կայքը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ` պարզելու համար, թե այս ստեղծված իրավիճակի համար ով  է պատասխանատու։

Հարցին, թե իրավապաշտպանը  ինչպես է գնահատում տեղի ունեցածը և ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց, որ ադրբեջանական կողմը իր այդ քայլերով խախտում է նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրի կետերը․ «Ադրբեջանական կողմը խախտում է նոյեմբերի 9-ին ստորագրած պայմանագրի կետերը և Հայաստանի ղեկավարությունը համարժեք պատասխաններ չի տալիս։ Ամբողջ խնդիրը այն է, որ  Հայաստանի կողմից որևէ  քայլ չի ձեռնարկվում  քանի որ միջնորդ կողմը Ռուսաստանն է.  նրանք Ռուսաստանի հույսով սպասում են։ Բայց Ռուսաստանն էլ ինչպես տեսնում ենք  հետևողական չի այդ հարցերը  կարգավորելիս  և եթե իրենք հայտարարել են, որ միջնորդ են  և հետևելու են, որ այդ բոլոր կետերը կատարվի,  բայց  ադրբեջանի այդ գործողություններն էլ այդ փաստաթղթի կետերն են, որոնք պարբերաբար խախտվում են։ Արցախի տարածքի պահպանումը Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ է, և իրենք են պահպանում սահմանը և Ռուսաստանը տեղակայել է այդ ուժերը, որ  ադրբեջանցիների կողմից այդպիսի հարձակումներ չլինեն, բայց մենք տեսնում ենք, որ նրանք  այդ պատասխանատվությանը հետևողական չեն։ Արցախի և Հայաստանի իշխանությունները պետք է պահանջեն, որ  ադրբեջանի կողմից կատարվի  նոյեմների 9-ին ստորագրված այդ համաձայնագրի բոլոր կետերը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular