ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ՀՀ իշխանությունները պատասխանատվություն չեն կրում գերիների հարցով՝ հարց է առաջանում, իսկ ՀՀ իշխանությունները որևէ բանի համար պատասխանատվություն կրո՞ւմ են. Ստեփան Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ Հայաստանի իշխանություններն ասում են, որ Ռուսաստանն է պատասխանատու գերիների հարցով, որովհետև պայմանագրի երրորդ կողմը և կետերի իրականացման պատասխանատուն, ըստ էության, Ռուսաստանն է, որ երկու կողմերի միջև հանդես է գալիս որպես միջնորդ, բայց մյուս կողմից ՀՀ իշխանություններն ինչ քաղաքականություն են վարում, ձեռքները լվանո՞ւմ են գերիների հարցից և գնում են մյուս հարցերի շուրջ բանակցելու, մինչդեռ, կարող են ընդհանրապես այդ բանակցությունները կանցնեցնել՝ պահանջելով, որպեսզի գերիները վերադարձվեն։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«ՀՀ իշխանություններն իրենց վրայից պատասխանատվությունն ընդհանրապես գցում են գերիների հարցով։ Ըստ էության՝ նաև Արցախի հարցով են պատասխանատվությունն իրենց վրայից հանել, պատերազմում պարտություն կրելու պատասխանատվությունն են իրենց վրայից հանել, պատերազմի ընթացքում միջազգային մեկուսացումումն են իրենց վրայից հանել, իսկ պատերազմի ընթացքում մենք միանգամայն մենակ էինք մնացել նաև Հայաստանի իշխանության քաղաքականության պատճառով, այստեղ էլ են իրենք իրենց վրայից պատասխանատվությունը հանում։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ իրենք որևէ բանի համար պատասխանատվություն կրո՞ւմ են, թե ոչ»։

Դիտարկմանը, թե ՀՀ-ում ՌԴ խաղաղապահ զորամիավորման հրամանատար Ռուստամ Մուրադովը պնդում էր, որ գերիների վերադարձի հետ կապված պայմանավորվածություն չի եղել և ՀՀ իշխանությունները մարդկանց թյուրիմացության մեջ են գցում՝ նա նշեց, որ չի կարող այդ մասին խոսել, քանի որ չգիտի, թե իրականում ինչ է կատարվել։ «Ես չեմ կարող ասել՝ իրականում պայմանավորվածություն եղել է, թե ոչ, տարբեր լուրեր են պտտվում, այդ լուրերից որն է ճիշտ, որն է սխալ՝ ես չեմ կարող ասել, քանի որ ես հստակ տեղեկություններ չունեմ, այդ բանակցությունները գաղտնի են ընթացել։ Եթե իսկապես Մուրադովն իրավացի է և վերադարձի մասին ապատեղեկատվություն է տարածվել, ապա պետք է հասկանալ, թե դա ում էր ձեռնատու»։

Նա ընդգծեց, որ, իհարկե կա իրական հնարավորություն գերիներին հետ վերադարձնելու, բայց դրա համար պետք է համապատասխան քաղաքականություն վարվի։ Այսինքն, Հայաստանի իշխանությունները չպետք է ձեռքերը լվանան և պետք է համապատասխան քաղաքականություն վարեն, թե Ռուսաստանի հետ, մյուս կողմից էլ լծակներ գտնեն ճնշելու Ադրբեջանին, միջազգային հարթակներում այդ հարցը ավելի ճիշտ և գրագետ բարձրացվի։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ ամենը չկա, գերիների հարցում հիմնականում ընդդիմադիր ուժերն են բարձրաձայնում, միջազգային հարթակում Հայաստանը մեկուսացված է։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ղեկավարի հետ անգամ ՀՀ ղեկավարը որևէ ուրիշ շփում չունի։ Ավելին, պետական ինստիտուտները քայքայված են և իրենց պարտականությունները չեն կարողանում կատարել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular