ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը իր շահերից ելնելով  Հայաստանում խնդիրներ չի կարող ունենալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  նախօրեին հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը բարձրացրեց ռազմատեխնիկական անվտանգային ճարտարապետության, բանակի վերակառուցման, հայ-ռուսական ՀՕՊ և միացյալ զորախմբի, գերիների վերադարձի, Ղարաբաղի խնդրի կարգավորման, պատվաստանյութի մատակարարման, նոր ատոմակայանի կառուցման, ռուսական ռազմավարական ներդրումների հարցերը: Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

—Պարոն Սարոյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Փաշինյան-Պուտին հանդիպումը,  հաշվի առնելով, որ Փաշինյանն արդյունավետ է համարում այդ հանդիպումը։

—  Իրականում  արդյունքներից պետք է երևա, իսկ  այդ  արդյունքները  մեզ համար դեռևս տեսանելի չի։ Այնպես որ մի բան է, որ վարչապետը նման գնահատական է տալիս, այլ բան է, որ  կոնկրետ ինչ-որ արդյունքներ լինեին, ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեին։ Բայց  դրանք դեռևս չեն երևում,  քանի որ այդ հանդիպումը դեռ նոր է կայացել  և դեռ  չենք կարող ասել արդյունավետ էր, թե ոչ։  Այլ հարց է, որ տարածաշրջանը շարունակ թեժ իրավիճակում է գտնվում  և այդ հանդիպումը առաջին հերթին դրան էր ուղված։

—Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը բարձրացրեց ռազմատեխնիկական անվտանգային ճարտարապետության, բանակի վերակառուցման, հայ-ռուսական ՀՕՊ և միացյալ զորախմբի, գերիների վերադարձի, Ղարաբաղի խնդրի կարգավորման, պատվաստանյութի մատակարարման, նոր ատոմակայանի կառուցման, ռուսական ռազմավարական ներդրումների հարցերը: Ռազմատեխնիկական անվտանգության ճարտարապետության մասով ի՞նչ կարող ենք ակնկալել Ռուսաստանից։

— Այդ  հանդիպումը  առաջին հերթին հենց դրան էր ուղղված։ Այսինքն, այդ Սև- ծովյան տարածաշրջանում Ռուսաստանի շուրջ տեղի ունեցող հարցերը ստիպում է Ռուսաստանին, որ Կովկասյան տարածաշրջանում  102-րդ  ռազմաբազայով կապված և  Հայաստանում իր ռազմուժի կուտակման հետ կապված խնդիրներ լուծել։ Եվ այդ տեսանկյունից, իհարկե,  այդ հանդիպումը հաստատ արդյունավետ է եղել  և սպասելի է, որ զենքի, տեխնիկայի, սպառազինության  և նման կարգի հարցերով  բավականին առաջխաղացում կլինի, մատակարարումներ կլինեն  և այլն։ 

— Նիկոլ Փաշինյանի այցից առաջ էլ ՀՀ երկրորդ նախագահն էր հարցազրույց տվել Պոզներին։ Ձեր կարծիքով հունիսին սպասվող արտահերթ ընտրություններին այս անգամ որքանո՞վ  կտեսնենք Կրեմլի միջամտություն, որքանո՞վ ՌԴ-ն կմիջամտի ընտրություններին։
 
—  Նախ  այնպես չի, որ միանշանակ ընտրությունները կարելի է հարյուր տոկոսով  ասել, որ տեղի կունենան հունիս ամսին, դա կախված է  արտաքին քաղաքական իրավիճակից։ Եթե Ուկրաինաում լայնածավալ պատերազմ սկսվեց,  ապա դա անկախ ամեն ինչից, ինչ-որ ձևով փոխանցվելու է նաև Կովկասյան տարածաշրջան  և հաստատ չի, որ այդ դեպքում ընտրությունները կկայանան, դրա հատ կապված վիճելի է հիմա այդ հարցը։ Բայց, եթե ամեն ինչ նորմալ գնաց  և այդ լարումը այն աստիճանի չլինի, որ ազդի մեր տարածաշրջանի վրա, ապա այդ դեպքում ընտրությունները կկայանան, բայց ըստ էության ինչ տեսակի ընտրություններ էլ լինեն, Ռուսաստանը իր շահերի տեսանկյունից  այստեղ խնդիրներ չի կարող ունենալ, որովհետև քաղաքական այն միավորները, ովքեր  հայտ են ներկայացրել  և ովքեր ըստ էության փորձելու են  ներկայացված լինել խորհրդարանում, այս պահի դրությամբ կարելի է ասել, որ բոլորն էլ պրոռուսական ուժեր են։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular