ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր պատերազմի ռեսուրս Հայաստանը չունի և պնդում եմ, որ առանց պատերազմի հնարավոր է փորձել հետ բերել Հադրութն ու Շուշին. Միքայել Մինասյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պնդում եմ, որ ՀՀ-ն չունի նոր պատերազմի ռեսուրս, պնդում եմ, որ հնարավոր է փորձել հետ բերել Շուշին և Հադրութը՝ առանց պատերազմի։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ պատասխանելով Սամվել Ֆարմանյանի հարցին՝ տեսնո՞ւմ է հնարավորություն՝ աշխարհաքաղաքական ճիշտ բալանսները պահելու, հարաբերությունները կառուցելու միջոցով ոչ միայն ապահովելու խաղաղություն ԼՂ-ում և ԼՂ-ի շուրջ, այլև գտնելու մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու ճանապարհը։

«Ես պնդում եմ նաև, որ պետք է փորձենք ամրացնել արժանապատիվ հարաբերությունները ՌԴ-ի հետ և կառուցել նոր հարաբերությունների ձև, որի մասին գրել եմ 2 տարի առաջ՝ իմ հոդվածում»,-ասաց նա։

Միքայել Մինասյանն ընդգծեց՝ պետք է ընդունենք, որ այլևս չունենք այն Հայաստանը, որն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրով։ «Այս 3 տարիների ընթացքում նա ուղղակի քաշեց մեր միջից ամեն ինչ։ Կամ ընդունում ենք դա, ստանում ենք ճիշտ դեղամիջոցներ և գնում ենք դեպի ապագա, կամ շարունակում ենք իրար խաբել ու չենք ունենում ապագա։ Ես ապագայի կողմնակիցն եմ, ես եթե սկսեմ, սկսելու եմ հանուն ապագայի, ոչ թե հանուն անցյալի»,-ասաց նա։

Հարցին՝ եթե Փաշինյանը չանցկացնի արտահերթ ընտրություններ, պատրա՞ստ է ինքը ստանձնել նրան «պատուհանից դուրս վռնդելու» պատասխանատվությունը, Մինասյանը պատասխանեց․ «Ես գրել էի, որ սպասելու եմ իմ հերթին։ Կարծում եմ, որ սպասել եմ բավականին, և տեսա, որ ոչ ոք չի կարողանում այդ մարդուն պատուհանից դուրս շպրտել։ Հետևաբար՝ հիմա արդեն ես պետք է որոշեմ՝ ուզում եմ ստանձնել դա, թե ոչ, եթե ստանձնեմ, ուրեմն շպրտելու եմ, չկասկածեք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular