ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաստատուն քայլերով գնում ենք դեպի կործանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե այս իշխանությունն այնպիսին է, որ պաշտպանության հանձնաժողովի նախարարը չունի ինֆորմացիա ուրեմն պետք է ասեն, որ ինֆորմացիա չունեն, ոչ թե խաբեն մարդկանց։ Այս մասին 24TV եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորն անդրադառնալով այն հարցին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ ռազմագերիների վերադարձի հետ կապված եղել է պայմանավորվածություն Էդմոն Մարուքյանը ասաց, որ Մուրադովն էլ հերքել է այդ հայտարարությունը․

«Մուրադովը հերքեց Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը։ Ինձ համար մի շատ սկզբունքային բան կա, որ եթե մի բանը չգիտես հանգիստ ասա, որ չգիտես, քեզնից դուրս աշխարհաքաղաքական վերլուծություններ մի արա, առավոտ իրենք ինչ հայտարարում են, հետո Մուրադովն ասում է, որ նման բան չի եղել։ Հիմա ո՞վ է սուտ ասում, այսինքն, եթե ինֆորմացիա չունեն, թող ասեն չունենք ինֆորմացիա։ Եթե իրենց իշխանությունն այնպիսին է, որ պաշտպանության հանձնաժողովի նախարարը չունի ինֆորմացիա, ուրեմն պետք է ասեն, որ ինֆորմացիա չունեն, ոչ թե խաբեն մարդկանց։ Պարզ է, որ մեր ժողովուրդը այս պարագայում հավատալու է ոչ թե Անդրանիկ Քոչարյանին, այլ Մուրադովին։ Այս պատուհաս իրավիճակը դեռ ինչքան պետք է շարունակվի, ամեն օր ինչքան մի նոր սուտ լսենք կամ ինչքան ամեն օր մի նոր շենք շրջափակեն, որ շենքից ուղղաթիռնելով մարդկանց տեղափոխեն։ Ասում եմ՝ ամեն սուտ երկրում տևում է երեք օր, երեք օր հետո մարդիկ դուրս են գալիս նույն անբարտավան դեմքով ու լոփո-լոփո մեծ-մեծ խոսում։ Երկրից ինքնաթիռ են գողացել՝ բոուինգ,  ու ոչ մեկը չի հարցնում, թե ոնց մեր բոուինգը գողացան, ո՞վ  ծախեց, ո՞վ մեջը փող աշխատեց, ո՞վ պատասխան տվեց, ասեղ էր կորավ էլի, բոուինգ կար հիմա չկա, ի՞նչ ա եղել, հասկանում եք՝ ո՞ւր ենք հասել։  Հաստատուն քայլերով գնում ենք դեպի կործանում, եթե ռեալ փոփոխություն չեղավ հիմա մարդիկ սպասում են արտահերթ ընտրություններին, որ այդ ընտրությունով ինչ-որ փոփոխություն լինի, եթե դա էլ չեղավ իմացեք, որ սա այս պետականության ավարտն է, որովհետև այս մարդիկ ոչ մի բանի ընդունակ չեն իրենք ճգնաժամից առաջ փախչում են, ճգնաժամն անցնում է գալիս են ու սկսում մեծ մեծ խոսել, սա է վերջին երեք տարվա մեջ մեր փորձը իրենց հետ»։

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular