ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձրացել է կաթնամթերքի, պանրի, ձվի, շաքարի, ձկան, մսամթերքի և մի շարք այլ ապրանքատեսակների գինը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սննդամթերքի գներ: 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ 0.9% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են ձկան և ծովամթերքի, կաթնամթերքի, յուղերի և ճարպերի, մրգի՝ 1.6-6.9% գնաճերը: Մրգի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 10.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ`6.9% գնաճ:

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից՝ ուսումասիրելով Հայաստանի Հանրապետությունում 2021թ.հունվար-մարտ ամիսներին ներկայացված սպառողական գների ինդեքսը։

Մրգի գների փոփոխությունները 2019-2021թթ. հունվար-մարտին

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 24.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 62.2%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 8.7%):

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 40.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16.5%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնաճ: Ձվի գինը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ աճել է 78.2%-ով, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 8.1%-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 2.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.6% գնաճ:

2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.9% գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 9.0%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.9%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.6% և 1.9%:

2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 9.4%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.6% և 14.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.2% և 1.6%):

2021թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի կակաոյի 0.7% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում1 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.7% գնանկում:

Բանջարեղենի գների փոփոխությունները 2019-2021թթ. հունվար-մարտին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular