Անջատի՛ր ինտերնետդ, գրկի՛ր երեխայիդ. Տեսանյութ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեր օրերում հաճախ կարելի է տեսնել նման տեսարան. երեխան մայրիկից խնդրում է ջուր, իսկ նա չի կարողանում կտրվել համացանցից, որի միջոցով ամբողջ օրը գրվում է իր ընկերուհու հետ ու գրեթե չի նկատում, որ երեխան իր կարիքն ունի: 2013թ. ռուս ուսանողուհի Անաստասիա Լյախովան որոշել է իրեն փորձել ռեժիսորի դերում, և նկարահանել է աղմկահարույց մի սոցիալական հոլովակ՝ «Ինտերնետը թանկ է որդուց» վերնագրով:
Այո՛, այս տեսանյութը շատ հեռու է պրոֆեսիոնալ նկարահանված ֆիլմ կոչվելուց, դերասանական խաղն էլ է ոչ պրոֆեսիոնալ, սակայն հեղինակը խնդրում է այս հանգամանքների հետ կապված խիստ չդատել նրա աշխատանքը: Ու չնայած այս ամենին՝ հոլովակը YouTube-ում արդեն 11 միլիոնից ավելի մարդ է դիտել: Այս ֆիլմը առիթ է տալիս խորհելու՝ արդյո՞ք համացանցում կա սեփական երեխայից ավելի կարևոր բան: Դու կարող ես չլայքել այս տեսանյութը, չկիսվել նրանով քո էջում, սակայն դիտել այն պարտավոր ես, որովհետև այն կփոխի քո և քո երեխայի կյանքը 180 աստիճանով: