ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ մոտեցումների հետ չեն համապատասխանում ԲՏԱ նորանշանակ նախարարի մոտեցումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ԲՏԱ նախարար նշանակված Հայկ Չոբանյանի առաջին որոշումներից մեկն այն է եղել, որ նա աշխատանքից ազատել է նախարարի խորհրդական Ջահան Հովհաննիսյանին: Արտաքուստ սովորական աշխատանքային հարաբերություններ են, սակայն բանն այն է, որ այս պարագայում գործ ունենք անձի հետ, որի ավանդը մեր երկրին ու ժողովրդին բավականին մեծ է: Բոլոր իշխանություններն էլ նրա հանդեպ յուրահատուկ վերաբերմունք են ունեցել՝ իր կատարած հերոսությունների համար: Ճիշտ է, նրա մասին նաև գիրք է գրվել, սակայն նրա բազմաթիվ սխրագործությունների մասին, որպես կանոն, չի բարձրաձայնվում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ԲՏԱ նորանշանակ նախարարը Հովհաննիսյանին ասել է, թե «մեր մոտեցումները չեն համապատասխանում Ձեր մոտեցումներին»: Ուշագրավ է, որ մոտեցումների մասին խոսվել է նրանց... առաջին ու վերջին հանդիպման ժամանակ, այսինքն, մինչ այդ որևէ զրույց, առնչություն, տեսակետների փոխանակում չի եղել: Մյուս կողմից՝ խորհրդանշական է, որ պետության համար զգալի գործ արած, պետականության դիրքերից հանդես եկած մարդու մոտեցումները չեն համապատասխանում իշխանության ներկայացուցչի մոտեցումներին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular