ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանանը անհետացման եզրին է հայտնվել. Die Welt

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մարդկությունը կարող է առանց բանանի մնալ՝ հողի վարակիչ բորբոսի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Die Welt-ը:

20-րդ դարում Ասիայում եւ Ավստրալիայում լայն տարածում էր գտել Tropical Race 4 (TR4) կոչվող հիվանդությունը, սակայն 2019 թվականին այն առաջին անգամ հայտնաբերվեց Հարավային Ամերիկայում, որը բանանի հիմնական մատակարարն է աշխարհում:

 AMI մարկետինգային ընկերության մրգերի փորձագետ Ուրսուլա Շոկեմելեն նշել է, որ Կոլումբիայում եւ Հոնդուրասում արդեն փակվել են առաջին պլանտացիաները: Նա նշել է, որ հիվանդությունը չի ենթարկվում քիմիական նյութերի ազդեցությանը, այդ պատճառով աղտոտված հողերն առնվազն 30-40 տարով դուրս կգան շրջանառությունից

TR4-ը հիմնականում ազդում է  Cavendish տեսակի վրա, որի արտահանումն ընդգրկում է բանանի համաշխարհային առեւտրի 95 տոկոսը: Հիվանդությունն արագորեն տարածվում է բույսերի կողմից միմյանց միեւնույն գեների փոխանցման պատճառով:
Այսպիսով, մարդկությունը կարող է կորցնել ոչ միայն համեղ, այլեւ անհրաժեշտ սննդամթերքը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular