ԱՄՆ առաջին տիկնոջ պատճառով սկանդալ է հասունանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Առաջինն արտահայտվել է ծագումով ֆրանսիացի մոդելիեր Սոֆի Թելեն, ով հագուստ է կարել Միշել Օբամայի համար: Նա հրաժարվել է համագործակցել Մելանիա Թրամփի հետ և կոչ է արել իր կոլեգաներին հետևել իր օրինակին:
Հակառակ ճամբարից է հանդես եկել ամերիկացի և սեփական ապրանքանիշի հիմնադիր Թոմի Հիլֆիգերը: Ըստ նրա` ընտրված նախագահի կինը շատ գեղեցիկ է, և ցանկացած դիզայների համար պատիվ կլինի հագցնել նրան:
Moschino ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթը չեզոք է արտահայտվել: «Ես չգիտեմ, թե ինչպիսի մարդ է Մելանիան: Մեզանից ոչ ոք նրան չգիտի»:
Իսկ մոդելիեր Կարոլինա Հերերայի կարծիքով, ի վերջո բոլոր մոդելիերները համաձայնվելու են աշխատել Թրամփի հետ: «Կարծում եմ, որ երկու-երեք ամիս հետո բոլորը կհասկանան, որ խոսքը գնում է նորաձևության մասին»,-ասել է նա: