ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել․ վարչապետն ու ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը․ Օնիկ Գասպարյանն արձագանքել է Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե իրականության հետ որևէ աղերս չունի Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը,  որ անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել։

«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»,– ասվում է ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի տարածած հայտարարությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular