ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա հին կեղծիքների ռեմիքս էր՝ ադրբեջանական մուղամի նոր ելեւէջներով․ Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անիմաստ է մանրամասնորեն մեկնաբանել գերագույն գլխավոր վիժվածքի այսօրվա ելույթը, որը խարսխված է բացառապես անբարոյականության եւ ստի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախգահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա հին կեղծիքների ռեմիքս էր՝ ադրբեջանական մուղամի նոր ելեւէջներով:

Բանակցային գործընթացի, բանակաշինության, վերջին պատերազմի խայտառակությունների մասին շատ մանրամասն խոսվել է:

Համոզվելու համար, որ նա անբարոյական վաստակ է, բավարար է վերընթերցել նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները՝ թե 2009-2013 թթ, թե 2016-2018 թթ, թե 2018-2020 թթ:

Բավական է հիշել, որ այս թուրքի թլիպը հայտարարում էր, թե բանակցությունները սկսել է սեփական կետից եւ ինչ ուզում, այն էլ բանակցում է:

Բավարար է վերհիշել Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքը 2016-ից հետո բանակցային գործընթացի մասին:

Բավական է հիշել, որ ՌԴ նախագահը հոկտեմբերի 19-ին առավել հայանպաստ տարբերակով զինադադարի առաջարկը մերժվել է վիժվածքի կողմից:

Բավական է հիշել, թե նույն բանակաշինության հետ կապված անցյալ տարվա տավուշյան դիրքային մարտերից հետո ինչպիսի բարձր գնահատականներ էր հնչեցնում նույն վիճվածքը Հայոց բանակի մասին:

Բավական է հիշել, որ թալանի մասին հեքիաթները այդպես էլ մնացել են նրա հեղինակի փորում որպես կուտակված լեղաքարեր:

Նիկոլ, դու ոչ միայն կապիտուլյանտ ես ու դավաճան: Դու անբարոյական վիժվածք ես:

Հ.Գ. Հը, ընդդիմությու՞ն , դու դեռ ուզու՞մ ես սրա հետ ընտրությունների գնալ, սահմանադրական ճանապա՞րհ երազել...»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular