ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն պետական և ռազմական կառավարումից հեռու մարդիկ կարող են պետական գաղտնիք հանդիսացող երևույթները հրապարակավ մեկնաբանել. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ իրականացված մի շարք ռազմական օպերացիաների մասին աղմկահարույց հայտարարություններով հանդես եկավ։
Մասնավորապես, նա անդրադարձավ նաև Լելե Թեփե կոչվող բարձունքի օպերացիային՝ հայտարարելով, որ գեներալներն են իրենց խորհուրդ տվել իրականացնել այդ օպերացիան։

ArmDaily.am-ի հետ զրույցում նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ միայն պետական և ռազմական կառավարումից հեռու մարդիկ կարող են պետական գաղտնիք հանդիսացող և նաև ռազմական գործողությունները բացահայտող երևույթները հրապարակավ մեկնաբանել։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր չունի այն գիտելիքները, որը որ կարող է լուրջ այս կամ այն ռազմական գործողություն մեկնաբանել։ Հորդորում եմ պետական կառավարաման և ռազմական կառավարման համակարգում հայտնված անհայտ անձանց զերծ մնալ ռազմական գործողությունները, ռազմական իրականությանը վերաբերվող, մանավանդ, գործողություններ, քանակական տվյալներ, սպառազինության և ռազմականը տեխնիկային վերաբերող տվյալներ մեկնաբանել հրապարակավ։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ դրանք հրապարակավ մեկնաբանում և ներկայացնում են միայն ու միայն անգրագետ մարդիկ։ Հորդորում եմ, պահանջում եմ մեր ռազմական կառույցի ղեկավարությանը, պահանջում եմ Ազգային Անվտանգության ծառայությանը, այն երևույթները, որոնք որ ռազմական գաղտնիք են իրենց մեջ պարունակում և կարող են վերհանել տարբեր տիպի գործողություններ, որոնք մեր բանակին կամ մեր պետությանն են վերաբերվում՝ ամեն ինչ ձեռնարկել, որպեսզի դրանք չկատարվեն։ Սա իմ հորդորն է»,- ասաց Օհանյանը։

ՀՀ ԶՈՒ գեներալը հավելեց, որ այն ամենը, ինչ տիրում է մեր հանրությունում և տեղեկատվական համակարգում՝ մեր պետական կառավարման համակարգում միամիտ հայտնված անձանց անգրագիտության պատճառով է։

 

Հայկա Ալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular