ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Շենգավիթում տեղի ունեցած 37-ամյա կնոջ սպանությունից. կասկածյալը հայտարարել է, որ սպանել է խանդի հողի վրա

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Սերգեյ Ավագյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ նոյեմբերի 25-ին, Շենգավիթ վարչական շրջանում Ա. Մաղաքյանի սպանության փաստով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ, ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի քննչական բաժնի հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, իսկ հետո արդեն բացատրական աշխատանքներ կատարելով՝ կարողացել են համոզել, որպեսզի սպանություն կատարող կասկածյալը մեղայականով ներկայանա ոստիկանության Շենգավիթի բաժին։

Շարունակությունը՝ այստեղ:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular