ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գայլի գլխին Ավետարան են կարդում, նա ասում է՝ ոչխարը սարն անցավ. բյուջեի մսխումը շարունակվում է. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԱԽ անդամներից բացի՝ բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ նախարարները, այլևս դադարելու են պետբյուջեի հաշվին բիզնես կարգով ճամփորդել:

Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա փետրվարի 29-ին կնքված պայմանագրով սփյուռքի նախարարությունը 1 միլիոն 296 հազար դրամ է վճարել Երևան-Բեյրութ-Դուբայ-Երևան ուղղությամբ բիզնես կարգի մեկ ավիատոմսի համար: Տեղեկացնենք, որ բիզնես կարգը սովորական` էկոնոմ կարգի տոմսից կրկնակի թանկ է: Տոմսը գնվել է Հրանուշ Հակոբյանի՝ փետրվարի 13-ից 14-ը Բեյրութ կատարած աշխատանքային այցի համար: Մի խոսքով՝ գայլի գլխին Ավետարան են կարդում, իսկ նա ասում է՝ թողե՛ք, ոչխարը սարն անցավ:

Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանն ասաց, որ մինչ այս իրենց ոչ ոք չի արգելել բիզնես կարգով թռչել. «Մեզ իրավունք էր տված օգտվել բիզնես կարգից: Ապրիլի 1,2 չկար, ոչ մեկը չէր վախենում, խնայողության մասին խոսք չէր գնում»,- ասել է նախարարը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular