ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը բացատրել է Ալիևի հոխարտանքները Հայաստանի նկատմամբ «Իսկանդեր»-ների պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

vz.ru-ն գրում է, որ Մերձավոր Արևելքի ինստիտուտի գիտական աշխատող, Ստրատեգիաների և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնի փորձագետ Վասիլի Կաշինը համարում է, որ «այն երկրները, որոնք հայտնվել են նույն իրավիճակում, ինչ Ադրբեջանը, խոչընդոտում են հակառակորդի ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները նշելով, որ զենք ստացողը այն  օգտագործում է միջազգային իրավունքի խախտմամբ և կատարում է ռազմական հանցագործություններ, Ալիևը ՄԳԻՄՕ–ի շրջանավարտ է և միջազգային հարաբերությունների պրոֆեսիոնալ մասնագետ, նրա գիծը ոչ թե նախատինք է Մոսկվային, այլ փաստարկումը. եթե Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է մահաբեր զենք, որն անպատշաճ կերպով է օգտագործվել, ապա Ռուսաստանն այլևս իրավունք չունի այն մատակարարել Հայաստանին, և դա Ալիևի գործողությունների համար ամենառացիոնալ ուղին է»:

Զրուցակիցը կարծում է, որ չափազանց դժվար է ճշգրիտ ասել, թե արդյո՞ք Երևանը Ղարաբաղում օգտագործել է «Իսկանդեր»-ներ և որոնցից՝ «Իսկանդեր-Մ» թե «Իսկանդեր-Է», չնայած նրանց մարտագլխիկները նույնական են:

«Եթե ադրբեջանցիները ցանկանային  «Իսկանդեր»-ների բեկորներով սադրանք պատրաստել և բեմադրել, ապա կանեին դա մասնագիտորեն և ամեն ինչ իսկական տեսք կունենար՝ թե՛ բեկորների ցրման բնույթով, և թե՛ պայթյունի խառնարանով մեկ», - ասել է Կաշինը:

Փորձագետը հնարավոր է համարում բեմականացման հավանականությունը, բայց, ըստ նրա, ինքը չի տեսնում որևէ առանձնահատուկ հակասություն մեկ այլ վարկածում, համաձայն որի՝ հայերը հուսահատությունից պատերազմի վերջին օրերին, այնուամենայնիվ արձակել են «Իսկանդեր» մի քանի հրթիռներ դեպի Շուշի շարժվող ադրբեջանական զորքերի վրա:

«Համացանցում տեղադրված է մի տեսանյութ, որում երևում է, որ երկու այդպիսի հրթիռներ են արձակվում մեկ կայանքից: Իհարկե, այդ տեսանյութը ոչ ոք չի ստուգել: Բայց, ընդհանուր առմամբ, առանձնահատուկ ոչինչ չկա, եթե Հայաստանն իսկապես արձակել է «Իսկանդեր»-ներ: Ոչ երկու, ոչ էլ տաս հրթիռը արդեն չէին կարող ազդել պատերազմի ընթացքի վրա, հատկապես հայերի հետախուզության և  թիրախավորման հարցերում ունեցած խնդիրների պայմաններում: Ի վերջո, շարժվող զորքի վրա կրակելը բոլորովին նույնը չէ, ինչ անշարժ օբյեկտի վրա: Հետևաբար, նրանք կարող էին մոտավորապես կրակել և ընկնել «ոչ այնտեղ»», - ասել է Կաշինը:

Նա նաև հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը նախկինում չէր ընդունել Հայաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռների օգտագործումը, իսկ Իլհամ Ալիևը անգամ հեգնել էր այդ կապակցությամբ: Մեկնաբանելով այդ պատերազմում «Իսկանդեր»-ների օգտագործումը Մոսկվայի կողմից մերժելը՝ զրուցակիցը կարծում է, որ ռուսական կողմը կարող է մոլորության մեջ լինել:

«Հղումները այն փաստին, որ այդ հրթիռների արձակումները չեն գրանցվել էլեկտրոնային հետախուզության միջոցով, վիճելի են: Կասկածում եմ, որ նման հեռավորության վրա և նման դժվարին տեղանքով հնարավոր էր ճշգրտորեն տարբերակել «Իսկանդեր» -ի արձակումը նույն «Սկադ»-ից կամ «Տոչկա-Ու»-ից, որոնք ևս իրենց տրամադրության տակ ունեն հայ զինվորականները: Դա հնարավոր է հաստատ ապացուցել կամ հերքել միայն ռուս փորձագետների կողմից Հայաստանի ռազմական պահեստներում հրթիռների քանակի ուղղակի ստուգման միջոցով», - եզրափակել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular