Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն եւս թանկացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 15-ին, կազմել է 521.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.86 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 624.29 դրամ (աճել է 3.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 718.58 դրամ (աճել է 3.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.79 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 424.45 դրամ, ոսկի՝ 29,082.55 դրամ, պլատին՝ 19,773.22 դրամ: